▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ ռուսական համարներով մեքենաների վրա չի տարածվում արագաչափերի եւ տեսախցիկների «հսկողությունը»

Հասկացանք, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Հասկացանք, որ Ռուսաստանն է մեր իրական տերը: Հասկացանք, որ նստում-կանգնում ենք Ռուսաստանի կամքով կամ թելադրանքով: Բայց, ախր, ինչպե՞ս հասկանանք այն, որ ռուսական համարանիշերով՝ Երեւանում շրջող ավտոմեքենաների վրա չի տարածվում արագաչափերի եւ տեսախցիկների «հսկողությունը»: Ո՞վ կբացատրի, թե ինչու՞ ես եւ մյուս մեր վարորդները պետք է վճարենք արագաչափերի (նույնիսկ 3կմ/ժ-ով գերազանցելու), տեսախցիկների արձանագրած՝ երբեմն զավեշտալի «խախտումների» տուգանքները, իսկ ռուսական համարանիշերով ավտոմեքենաների բացարձակ մեծամասնությունը պետք է ԱՆՑՆԻ ՄԵՐ ՎՐԱՅՈՎ եւ հսկայական արագությամբ: Երբեք չէի անդրադառնա թեմային, եթե դեպքերը լինեին մի քանիսը: Բայց, կարծում եմ, ինչպես ես, այնպես էլ Ձեզնից յուրաքանչյուրը, առիթ ունեցել ենք՝ բազմիցս ականատես լինելու նման պատկերի... Մտածե՛նք միասին, ազգս!

 

Մենուա Մեհրաբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին