▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիթիներում գնապիտակների վրա մեկ գին են նշում, իսկ դրամարկղերում այլ գին հաշվում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Լֆիկը լրիվ է լկտիացել: Ես լսել էի, որ այս սրիկան հիմա էլ սկսել է բացահայտ ու պրիմիտիվ խաբեության միջոցով գերշահույթներ ստանալ՝ գնապիտակների վրա մեկ գին նշելով ու իսկ դրամարկղերում մեկ այլ գին հաշվելով, բայց դե մտքովս չէր անցնի, որ նման համատարած բնույթ է կրում սրա հերթական հարամությունը:

Երեկ ուշ էի վերադառնում տուն ու բակի խանութն արդեն փակ էր, իսկ միակ մոտակա շուրջորյա սուպերմարկետը Սիթին էր, ուստի ստիպված էի այնտեղից առևտուրս անել: Այնպես հաշվարկեցի ծախսերը, որպեսզի 15000-ը չգերազանցի: Գնապիտակներին էլ նայում ու նոր էի վերցնում: Ու վստահ լինելով, որ 14,700 դրամի կարգի գումար պետք է վճարեմ՝ մոտեցա դրամարկղին:

Ու որքան մեծ էր իմ զարմանքը, երբ վերջնական թիվը կազմեց 15, 330... Ասում եմ հաստա՞տ ճիշտ եք հաշվել, ես ցուցակով եմ վերցրել ու հատ հատ գներն էլ նայել եմ: Թե բա կարող ա մի բան ավել եք վերցրել: Նայում եմ չեկի մեջ ու տեսնեմ ինչ, գրեթե ամեն ինչում մոտ 5 տոկոսի տարբերություն կա նշված գների հետ: Ցույց եմ տալիս տողերից մեկը.

- Աղջիկ ջան, գնապիտակի վրա նշված է այլ գին, քանի հիմա ձեր չեկում է:

- Դե երևի չեն հասցրել էն մի ապրանքինը փոխել:

- Բայց նայեք, ահա էլի անհամապատասխանություններ կան: Օրինակ սա գրած էր 650, իսկ հիմա նայում եմ 680 հաշվել ձեր սարքը: Սա 1120 պետք է լիներ, իսկ ձեր մոտ 1170 է մուտքագրված: Էս բոլոր ապրանքները հենց էսօ՞ր թանկացան, որ չեք հասցրել փոխել:

Էդ պահին մոտենում է գոմեշի հայացքով մի հսկիչ.

- Ինչ խնդիր կա հոԲար ջան:

- Խնդիրն այն է, որ գնողներին այս խանութում խաբում են ու մի գին գրելով՝ այլ բան են հաշվում:

- ԵրԳիրը երգիր չի, - լկտիաբար քմծիծաղ է տալիս սա...

Նյարդերս որոշեցի չքայքայել, միևնույն է՝ բան չէր փոխվելու ու ասացի, որ փոշմանել եմ ու ոչինչ չեմ ցանկանում գնել այս խանութից: Այդպես էլ թողեցի գնումներս ու հեռացա, ինչ էլ կոչ եմ անում անել բոլորիդ. ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ թալանչի Լֆիկին:

Գեղամ Ասլամազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին