▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գետինը մտնես «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերություն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հուլիս ամիսը ավանդապես իմ արձակուրդի ամիսն է ու այս տարին բացառություն չէր։ Ամսի 1-ին հերթական արձակուրդ ձևակերպեցի, որ ամսի 4-ին գնամ ծով։ Առավոտ շուտ, ճանապարդ դուրս գալուց առաջ որոշեցինք թեթև նախաճաշ անել, ի վերջո ճամփա ենք դուրս գալիս։ Խանութից մի քանի կտոր խմորեղեն գնեցի, մեկ էլ մածուն։ Հիշում էլ եմ, թե ինչպես հատուկ նայեցի, որ ժամկետանց չլինի, որովհետև բծախնդիր եմ այդ հարցերում։ Արդյունքում, խանութում առկա ամենաթարմ մածունը «Մարիաննայինն էր»՝ 29.06 ու պիտանի էր մինչև ամսի 8-ը։ Վերցրեցի երկու հատ ու գնացի տուն։
1b0294474fbb11064d71d78847e5236c-472x265Այնպես ստացվեց, որ դեռ չէինք հասցրել սկսել նախաճաշը, մեկ էլ ընկերս զանգեց, ում մեքենայով պետք է գնայինք, թե բա շուտ իջեք, արդեն բակում եմ։ Տենց էլ չհասցրեցին նախաճաշել, բացած մածունը ու սեղանը ոնց կար՝ այնպես էլ թողեցինք, արագ-արագ վերցրեցին ճամպրուկներն ու վազեցինք ներքև։

Երեկ գիշերը արդեն Երևանում էինք, վերադարձանք տուն ու ճանապարհից հոգնած միանգամից քնեցինք։ Այսօր արդեն ամսի 28-ն է… Ու պատկերացրեք, թե որքան մեծ էր իմ զարմանք, երբ առավոտյան մտա խոհանոց, տեսա որ սեղանը չենք էլ հավաքել ու շուրջ 3 շաբաթ էս շոգին բաց վիճակում սեղանին թողած մածունը ոչ բորբոսնել էր, ոչ էլ արտաքնապես էր փոխվել։ Ասի կարո՞ղ ա քանի քնած էի, տնեցիք խանութից թարմ մածուն են բերել։ Նայում եմ ժամկետներին… չէ, նույն էն մածունն ա, որի պիտանելիության ժամկետը 29.06-08.07 էր, այսինքն պետք ա լրացած լիներ 20 օր առաջ…

0L78QaFJboo

Ասում եմ լավ, մարդ ես, կարող ա ուղղակի համը փոխած լինի, ի վերջո 3 շաբաթ ա սեղանին ա՝ սենյակային ջերմաստիճանում, պետք ա գոնե թթված լինի։ Համտեսում եմ՝ չէ, ոնց որ հենց նոր բացած լինեմ, էն ա որ տաք ա։

Սրանից հետևություն, կամ «Մարիաննա» ընկերությունում սովորել են հավերժական մածուն պատրաստել, որը փչանալ ու հնանալ չունի, կամ էլ պարզապես ընկերությունը ժուլիկություն է անում ու օրգանական մթերքի փոխարեն մեզ հրամցնում է քիմաիական եսիմինչ, որն այնքան արհեստական է, որ պահպանման պայման-բան՝ վեջը չեն։ Չգիտեմ դուք ինչպես, բայց ես հակված եմ հավատալու երկրորդ տարբերակին։ Սա նշանակում է, որ ինչ ա թե ռեկլամացիա չճունենան ու ժամկետանց ապրանքը մինչև վերջ կարողանան իրացնել, Մարիաննան էնքան քիմա ու արհեստական խառնուրդներ ա տալիս, որ կարա 3-5-6 թափոց խանութից հետ ստանա չվաճառվածը, վերափաթեթավորի, ձևական ժամկետ նշի վրան ու էլի մտցնի շուկա։

Ինչ ասեմ, գետինը մտնես «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերություն, դուք խիղճներդ լրիվ եք կորցրել։

ordinaricus.wordpress.com


Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել «Մարիաննա»  ընկերության տեսակետն ու պարզաբանումը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին