▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազավորված ըմպելիքները՝ վաղաժամ ծերացման պատճառ

Հարվարդի գիտնականները համոզվել են, որ գազավորված ըմպելիքների սիրահարները հակված են վաղաժամ ծերացման։ Հարվարդի ատամնաբուժական դպրոցին կից ինֆեկցիոն հիվանդությունների և իմունոլոգիայի բաժանմունքի փորձագետները փորձ են իրականացրել և հանգել տխուր եզրակացության։

Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ գազավորված ջրի պարբերաբար օգտագործումը կարող է հանգեցնել վաղաժամ ծերացման և նույնիսկ մահվան։

Բոլոր կրծողները, որոնք ֆոսֆատներ են ստացել, մահացել են ժամանակից շուտ՝ կախված օրական չափաբաժնից։

Հայտնի է, որ գազավորված ըմպելիքներն առանձնանում են ֆոսֆատների բարձր պարունակությամբ։ Հենց դրանք են նպաստում վաղաժամ ծերացմանը, քանի որ անխուսափելիորեն առաջացնում են երիկամների և սրտանոթային համակարգի խնդիրներ, արյունատար անոթներում կալցիումի դեպոնացում։

Աղբյուրը` Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին