▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգենտինահայ աճպարարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

 

Հայ աճպարար Քրիստիան Թորոսյանը այսօր Բուենոս Այրեսի Սան Մարտին հրապարակում հնարք է ցուցադրել` 100 րոպե կախված մնալով օդում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:
«Թող, որ  օդում չմնա» կարգախոսի ներքո իրականացված հնարքը լուսաբանել է արգենտինական  Día a Día  պարբերականը` ընդգծելով, որ 2013-ին Քրիստիան Թորոսյանը պարգևատրվել է Կորդովայում իր հասարակական աջակցության համար:
Քրիստիան Թորոսյանը Կորդովա նահանգում հայտնի է իր  մասնագիտական աճպարարությամբ, այդ իսկ պատճառով էլ լևիտացիան է ընտրել որպես Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման եղանակ:
Միևնույն ժամանակ, մինչ նա իր հնարքն էր ցուցադրում, մի խումբ երիտասարդներ բոլոր հետաքրքրվողներին և  լուսանկարվել ցանկացողներին Հայոց ցեղասպանության և ոգեկոչման  հետագա  միջոցառումների մասին պատմող տեղեկատվական  թերթիկներ էին բաժանում:

Երեկ Բուենոս Այրեսի Սան Մարտին հրապարակում հնարք է ցուցադրել հայ աճպարար Քրիստիան Թորոսյանը: Նա  100 րոպե կախված է մնացել օդում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:

Միևնույն ժամանակ, մինչ նա իր հնարքն էր ցուցադրում, մի խումբ երիտասարդներ բոլոր հետաքրքրվողներին և  լուսանկարվել ցանկացողներին Հայոց ցեղասպանության և ոգեկոչման  հետագա  միջոցառումների մասին պատմող տեղեկատվական  թերթիկներ էին բաժանում:

«Թող, որ  օդում չմնա» կարգախոսի ներքո իրականացված հնարքը լուսաբանել է արգենտինական  Día a Día  պարբերականը` ընդգծելով, որ 2013-ին Քրիստիան Թորոսյանը պարգևատրվել է Կորդովայում իր հասարակական աջակցության համար:

Քրիստիան Թորոսյանը Կորդովա նահանգում հայտնի է իր  մասնագիտական աճպարարությամբ, այդ իսկ պատճառով էլ լևիտացիան է ընտրել որպես Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման եղանակ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին