Արդեն տևական ժամանակ է, ինչ հանրությունն ականատեսն է նախկին ամուսիններ Անի Քոչարի և Արման Մուշեղյանի ընտանեկան տարաձայնություններին, որոնց հետևանքով Արմանը զրկվել էր իրենց որդուն` Դավիթին, տեսնելու հնարավորությունից:
Արման Մուշեղյանը ֆեյսբուքյան իր էջում, սական տեղեկացրել է, որ մոտակա երկու ամսվա ընթացքում հնարավորություն ունի շաբաթական մեկ անգամ հանդիպել որդու հետ:
«Սառույցը շարժվեց: Այսօր յուգենամթում համաձայնության եկանք:
Մոտակա երկու ամսվա ընթացքում հնարավորություն ունեմ շաբաթական մեկ անգամ հանդիպել Դավոյիս հետ:
Հուսամ, որ այս երկու ամսվա ընթացքում կհարթվեն բոլոր տարաձայնությունները, արգելքները կհանեն և կկարողանամ նորմալ շփվել Դավոյիս հետ»: