▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղան ընկել է 17-րդ հարկից ու ողջ մնացել

 

Վստահաբար կարելի է ասել, որ չիլիացի Սեբաստիան Ռեյեսը «շապիկով է ծնվել» կամ էլ երջանիկ աստղի տակ։ Կամ էլ երկուսը միասին, քանի որ քչերին է հաջողվում ողջ մնալ՝ 17-րդ հարկից ընկելուց հետո։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Ռեյեսը, լինելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, դուրս է եկել պատշգամբ՝ մաքուր օդ շնչելու, բայց չի կարողացել պահել հավասարակշռությունը ու ընկել է 40 մետր բարձրությունից։
Ինչպես երեւում է տեսախցիկների պատկերած կադրերից՝ սկզբում նա վայրէջք է կատարել ավտոկայանատեղի կտուրին, որը կոտրելուց հետո ընկել է  ավտոմեքենաներից մեկի վրա, հետո էլ հայտնվել գետնին, հայտնում է Mignews-ը։
Հաջողակ տղամարդն ընդամենը   կոնքոսկրերն է  կոտրել, դրա համար առայժմ ստիպված է տեղաշարժվել հաշմանդամական սայլակով, բայց Սեբաստիանը հույս ունի, որ շատ շուտով նորից կկարողանա ինքնուրույն քայլել։
Իր հաջողության մասին հիշատակը հավերժացնելու համար տղան ձեռքին դաջվածք է արել «Աստված չլքեց ինձ»։

Չիլիացի Սեբաստիան Ռեյեսը ողջ է մնացել՝ 17-րդ հարկից ընկելուց հետո։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռեյեսը, ոգելից խմիչքի ազդեցության տակ լինելով, դուրս է եկել պատշգամբ՝ մաքուր օդ շնչելու, բայց չի կարողացել պահել հավասարակշռությունը ու ընկել է 40 մետր բարձրությունից։

Սեբաստիանն ընդամենը կոնքոսկրերն է  կոտրել, ուստի դեռևս ստիպված է տեղաշարժվել հաշմանդամական սայլակով, բայց նա հույս ունի, որ շատ շուտով նորից կկարողանա ինքնուրույն քայլել։
Դեպքից հետո տղան ձեռքին դաջվածք է արել «Աստված չլքեց ինձ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին