▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսի լողափում հայ կինն ու տղամարդիկ ծեծի են ենթարկել փրկարարին

 

Լոս Անջելեսի լողափերից մեկում փրկարարի վրա հարձակում գործելու համար երեք մարդ տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։ Այդ մասին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանությունը, հաղորդում է abc7.com-ը:
 
Ինչպես երևում է տեսանյութից՝ ծեծկռտուքի մասնակիցները հայեր են։
 
Ականատեսներից մեկը տեսախցիկով նկարահանել է հարձակումը, որը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 7:15-ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է փրկարարն իջնում փրկարարական աշտարակից, ինչից անմիջապես հետո հարձակման է ենթարկվում երկու տղամարդու և մի կնոջ կողմից:
 
Վեճից հետո փրկարարն ասում է իր գործընկերներին, որ կասկածյալները ծխախոտ են նետել իր աշտարակի վրա:
 
«Դուք սեռական ոտնձգություն եք արել իմ նկատմամբ»,- բացականչում է կինը՝ փրկարարի վրա հարձակվելուց առաջ:
 
Հաղորդվում է, որ փրկարարը թեթև վնասվածքներով տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Լոս Անջելեսի փրկարարների ղեկավար Քեն Հասքեթը նշել է, որ նա հնարավոր է թևի կոտրվածք ունի, և հավելել, որ փրկարարի վրա հարձակումը քրեական հանցագործություն է:
 
Հարձակվողներից մեկը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։
 
Ոստիկանությունը հարձակման պատճառ հանդիսացած այլ մանրամասներ չի ներկայացրել, բայց միջադեպը գտնվում է Լոս Անջելեսի ոստիկանության քննության տակ:

abc7.com-ը հրապարակել է ականատեսի կողմից նկարահանված ծեծկռտուքի մի տեսանյութ, որում երևում է, որ Լոս Անջելեսի լողափերից մեկում փրկարարն իջնում փրկարարական աշտարակից, ինչից անմիջապես հետո հարձակման է ենթարկվում երկու տղամարդու և մի կնոջ կողմից:

Ինչպես երևում է տեսանյութից՝ ծեծկռտուքի մասնակիցները հայեր են։

Վեճից հետո փրկարարն ասում է իր գործընկերներին, որ կասկածյալները ծխախոտ են նետել իր աշտարակի վրա: «Դուք սեռական ոտնձգություն եք արել իմ նկատմամբ»,- իր հերթին բացականչում է կինը՝ փրկարարի վրա հարձակվելուց առաջ:

Ոստիկանությունը հարձակման պատճառ հանդիսացող այլ մանրամասներ չի ներկայացրել, բայց միջադեպը գտնվում է Լոս Անջելեսի ոստիկանության քննության տակ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: Ուշադրություն տեսանյութում հնչում են անպարկեշտ արտահայտություններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին