▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերևն Աստված, վարը՝ Հայոց բանակ

Հայերի մեծամասնությունը իր կյանքի ընթացքում միայն պահանջներ են ներկայացնում, բայց չեն մտածում, թե իրենք ինչ են տալիս, ընկղմվելով առօրյա ճղճիմ հարցերի մեջ, և այդպես անվերջ տառապում, խորանալով ունայնության մեջ, զուր ժամանակ են վատնում: Միևնույն ժամանակ կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում մեծ նպատակներ են հետապնդում, կապվելով օրվա պահանջքի հետ և ապագա իրագործման, որպեսզի հանգիստ խղճով հեռանան այս աշխարհից:
Ես փոքր տարիքից գիտեի ինչ եմ ուզում և հստակ նպատակներ էի հետապնդում որպես եղեռնից փրկվածների սփյուռքահայ ժառանգ` ՎՐԻԺԱՌՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ: Կյանքիս ընթացքում առաջին երկու նպատակը իրականացրեցի կարողությանս սահմաններում, մնում է վերջինը` Հայրենիքի հզորացումը, իչը դեռևս կիսաերազային է: Սակայն մինչև վերջին շունչս ձգտելու եմ իրականացնել` քաջալերել, որ 7 մլն. սփյուռքահայերից թեկուզ 7 հազար կամավոր երիտասարդներ ամէն տարի ծառայեն ՀՀ զինված ուժերում: Տեսնեմ այդ օրը և հանգիստ խղճով հեռանամ, մնացած հարցերը ձեզ և հաջորդ սերունդներին թողնելով...ՎԵՐԵՎՆ` ԱՍՏՎԱԾ, ՎԱՐԸ` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ:

Շահե Աճեմյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին