▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հարսը սեփական հարսանիքից տեղափոխվել է ուղիղ հիվանդանոց

Երևանի արվարձանում գտնվող «Հատիսի լանջին» ռեստորանից օգոստոսի մեկին թունավորման ախտանշաններով տարբեր հիվանդանոցներ տեղափոխվածների մեջ եղել է նաև հարսը: Armtimes.com-ի այս տեղեկությունը հաստատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի բուժգծով տեղակալ Ռոբերտ Օդուսյանը: Հարսը բուժում է ստացել հենց այս կենտրոնում:

Օրդուսյանը փոխանցել է, որ բոլոր հիվանդներն արդեն լավացումով դուրս են գրվել, այդ թվում և հարսը: Ընդհանուր առմամբ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել էր 19 հիվանդ: Նրանցից 4-ը եղել են երեխաներ` 7-12 տարեկան:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրից  թունավորման նախանշաններով հոսպիտալացվել էր ընդհանուր առմամբ 29 քաղաքացի։

«Մեզ մոտ գտնվող բոլոր հիվանդներն արդեն դուրս են գրվել»,-այս մասին Asekose.am-ի թղթակցին հաղորդեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Նույն տեղեկությունը նաև փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից

Հավելենք նաև, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ռեստորանային համալիր, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից կատարել նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: ՍԱՊԾ աշխատակիցները այցելել են նաև տվյալ բուժհաստատություններ:

Ներկայումս «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցված է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին