▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կարող է պատմել տղամարդու արտաքինը նրա սեքսուալ կարողությունների մասին

Ladynews.am-ը գրում է.

Առաջին տեղն այս յուրահատուկ հայտանիշների մեջ տղամարդու հասակն է: Համարվում է, որ կարճահասակ տղամարդիկ ավելի երկար «տղամարդկային արժանապատվություն» ունեն, քան նրանց բարձրահասակ եղբայրները:

Թեև, պատմությունն արձանագրել է թե բարձրահասակ, թե կարճահասակ կրքոտ սիրեկանների, սակայն անաչառ վիճակագրությունը ցույց է տալիս, որ միջահասակ և դրանից ավելի ցածր հասակով տղամարդիկ սեքսուալ առումով ավելի լավ ընդունելություն ունեն կանանց շրջանում:

Երկրորդ տեղում մարմնի վրա առկա մազածածկույթն է: Կանայք համարում են, որ փարթամ մազածածկույթը վկայում է անպատմելի սեքսուալ հնարավորությունների և տղամարդկային դիմացկունության մասին (բնականաբար՝ անկողնում): Այստեղ հարկ է նշել, որ ոչ բոլոր գիտնականներն են հաստատում կապը մազածածկ լինելու և սեքսուալ կարողությունների միջև: Դրա անմիջական ապացույցը Կամասուտրան է, որը ժամանակին գրվել է մազածածկույթով աչքի չընկնող ասիացիների կողմից: Այդ փաստը վկայում է, որ այս սեքսուլ կարծրատիպն ավելի շատ միֆ է, քան իրականություն:

Երրորդ տեղում գլխի մազերն են: Կանանց գերակշիռ մասը գտնում է, որ ճաղատ տղամարդիկ շատ ավելի տաքարյուն են անկողնում, քան փարթամ սանրվածքովները: Եվ նրանք չեն սխալվում. չէ որ մազերը սկսում են թափվել հենց տղամարդկային հորմոնների ակտիվ արտադրության շնորհիվ, ինչը և կանխորոշում է սեքսուալ եռանդը:

Ամբողջական հոդվածը` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին