▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես իմն ասացի

Անուղղելի է...

Ապաշխարանքը՝ պատրվակ է 
Սոսկ ինքնամորմոքի,
Այն կեղծ աղոթքի,որ պարտակում է
Ստորությունը՝ ժամանակավոր...

Քանզի էության չարը կամավոր
Գոյացություն չէ՜...
Այն՝ ինքնություն է,
Մարդկային տեսակ,
Որ թե սկիզբ առավ,
Հենց ինքը՝  «մարդն» է ի սկզբանե...

Ու սա միշտ էլ նույն կեղծիքն ու դավն է:

Պարզապես հմուտ ու արհեստավարժ,
Քեզ կհամոզի,թե ինչքան լավն է նույն այն հնարքով,
Ինչից զուրկ է հենց՝ քո էությունը.

Այն անվանում են՝ դավաճանություն...

Եվ գիտե՞ք ինչու.
Քանզի հավատը մեկ աղոթք ունի հավատարմության,
Իսկ ուրացումը՝ հավատարմություն դավանած լեզու...

Եվ այս կրկեսում,
Թվում է իբրև մարդն է վարժեցնում
Աշխարհը՝ բարուն,
Բայց՝ արի ու տես,աշխա՜րհն է ահա,որ չի հարմարվում՝
«Մարդ» արարածին՝
Դավու՜մ է,դավու՜մ...

Ի՜նչ տխմարություն:

Մեղքս չի քավում խոստովանանքս,
Սակայն երբևէ և մեղքեր գործած
Իմ մահկանացուն թեև մարդն է նույն,
Սակայն չի սերտել կեղծիքի լեզու,
Եղել է,և կա,ու մնալու է նույն դավանանքս
Հավատարմության...

Առ այն,որ այս գորշ թատերաբեմում,
Ուր չարն է պատժում,հենց ինքն էլ ներում
Ի շահ չարության...
Ուր շահն է խոսում հանուն 
Շահեկան բարեգործության,
Ուր սիրո լեզվով բոլորը խոսում,
Սակայն շշուկով ատում անվարան
Ու քարոզում են սիրո արժեքներ...

Էլ որը ասեմ,որքանը կա դեռ,որ ամենն իր մեջ
Կթվի ծածուկ,կխոսի՝ ընդդեմ...

Ուրեմն՝ չկա՜,
Ու «Տիրոջ» առջև չի էլ լինելու՝ 
«Մարդ» ապաշխարանք...
Ապաշխարանքը՝ պատրվակ է 
Սոսկ ինքնամորմոքի,
Այն կեղծ աղոթքի,որ պարտակում է
Ստորությունը՝ ժամանակավոր...

Կարդաք,չկարդաք՝ ես իմն ասացի:
Թե սխալվում եմ՝ ուղղեք նվաստիս.

- Անուղղելի՜ է...

Ազատ Աբրահամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին