▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ մասնավորի վրա թողնելը խնդիրների կուտակման է բերում

Նաիրիտ գործարանի խնդրի վերջնական կարգավորումից ու 2400 աշխատակիցների աշխատավարձային կուտակումների խնդիրը լուծելուց հետո, գործադիրը անցավ Ֆիրդուսի՝ տարիներով կուտակված և անլուծելի թվացող թնջուկին:
Վարչապետ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:

Պատասխանատուները վարչապետին զեկուցել են, որ արդեն իսկ բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին, իսկ փոխհատուցման համապատասխան գործընթացը կսկսվի առաջիկայում՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Բացի այդ, ամբողջությամբ վճարվել է նաև բնակիչների բնակվարձը:

Բնակիչները հաստատել են, որ վարչապետի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվել են՝ գոհունակություն հայնելով առկա բարդ խնդիրների քայլ առ քայլ լուծման համար:
Ներկա ու նախկին կառավարությունների դիրքորոշումների ամենամեծ տարբերությունն այն է, որ եթե նախորդ կառավարությունը համարում էր, որ սրանք մասնավոր սեկտորի հետ կապված խնդիրներ են և պետք է այնտեղ լուծում գտնեն, ապա այս կառավարությունը ամեն դեպքում հաշվի է առնում սոցիալական ընդվզման ռիսկերը:

Ամեն դեպքում ժամանակը ցույց է տալիս, որ ամեն ինչ բացառապես մասնավորր վրա թողնելը, մանավանդ, երբ օրենքով շատ հարցեր կնճիռներ են պարունակում, խնդիրների կուտակման է բերում: Այնպիսի խնդիրների, ինչպիսին որ ականատես ենք դառնում վերջին 10 տարիներին, մանավանդ, իրացման գոտի հասկացողության «ակտիվ գործության մեջ մտնելուց»:

Արմեն Վարդանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին