▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20 զգացողություններ, որոնք ավելի զիլ են, քան սեքսը

Սեքսը գերարժևորված է, Ձեզ հաստատ բան եմ ասում: Ահա 20 զգացողություններ, որոնց մասին քիչ է խոսվում, բայց որոնք ավելի վառ կարող են լինել, քան սեքսը:

1. Զգացողությունը, երբ Դուք նոր եք զարթնում ու հասկանում եք, որ պարտավոր չեք միանգամից վեր կենալ ու կարող եք դեռ մի որոշ ժամանակ էլ Ձեզ համար պառկած մնալ ու ննջել:

2. Երբ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան, օրինակ՝ քամի, խաղում է Ձեր մազերի հետ:

3. Այն զգացողությունը, երբ արդեն հագեցել եք, բայց ուտելիքն այնքան համեղ է, որ չեք կարողանում կանգ առնել:

4. Երբ Ձեր մաշկը փշաքաղվում է երաժշտությունից:

5. Երբ Դուք ծանրաբեռնված եք, սթրեսային վիճակում ու հիասթափության եզրին, ու անսպասելիորեն ստանում եք այնպիսի լավ լուրեր, որոնք հեղափոխում են Ձեր հոգեվիճակը:

6. Զգացողությունը, երբ Դուք վերջապես կարողանում եք լեզվով ատամի արանքից հանել այնտեղ մնացած սննդի մնացորդը:

7. Երբ Դուք Ձեր ձեռքն ընկղմում եք ցորենով կամ էլ բրնձով լի պարկի մեջ:

8. Երբ Դուք մտնում եք անկողին՝ ամբողջ օրը ոտքի վրա լինելուց հետո:

9. Երբ մոտենում է սիրելի երգի այն հատվածը, որի ժամանակ Դուք երկուսդ էլ միաժամանակ ու առանց վաղօրոք պայմանավորվելու սկսում եք շարժվել նույն կերպ:

10. Երբ երկար սպասելուց ու զսպելուց հետո վերջապես կարողանում եք օգտվել զուգարանից:

11. Երբ ցուրտ սենյակում հագնում եք հենց նոր արդուկած ու դեռ տաք շորերը:

12. Երբ ամառվա տապին ձեռքերիդ մեջ զգում եք սառցակալած ջրով լի շշի սառնությունը:

13. Երբ հենց նոր եք գցվել լողավազանի ջրի մեջ՝ իմանալով, որ ավազանի եզրին քեզ սպասում է սառը կոկտեյլը:

14. Երբ բացարձակ նոր գուլպաներ եք հագնում:

15. Երբ գարեջուր եք խմում ցնցուղի տակ: Խորհուրդ եմ տալիս անպայման փորձել, եթե դեռ չեք արել դա:

16. Երբ ամառային շոգ գիշերով շրջում եք բարձն ու գլուխը դնում բարձի դեռևս սառը երեսին:

17. Երբ լոգանքից հետո պառկում եք լրիվ մաքուր ու թարմ անկողնու մեջ:

18. Երբ առաջին իսկ փորձից բացում եք գիրքը հենց այն էջի վրա, որը պետք է:

19. Երբ բամբակե փայտիկով մաքրում եք ականջները լոգանքից անմիջապես հետո:

20. Երբ լրիվ նոր էլեկտրոնիկայի վրայից պոկում եք պլաստիկե ծածկը:

 

Աղբյուրը` Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին