▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսները ծեծի են ենթարկել, ապա՝ այրել իրենց սկեսուրին

Shabat.am-ը գրում է. Տաջիկստանում դատարանը մեղավոր է ճանաչել 2 երիտասարդ կանանց, որոնք մեղադրվում էին իրենց սկեսուրի սպանության համար: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն։

Ինչպես հայտնում է Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը՝ կանայք ամուսնացած են եղել 2 հարազատ եղբայրների հետ և ապրել են նույն տանը նրանց մայրիկի հետ։

«Խատլոնի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել Տաջիկստանի քաղաքացիներ 25-ամյա Օյգուլ Պարդաևային և 30-ամյա Սաֆարգուլ Խոջաևային հանցագործության համար և դատապարտել 22 և 21 տարվա ազատազրկման ( Սպանություն, որն իրականացվել է առաձնակի դաժանությամբ)»,-ասվում է դատարանի հաղորդագրությունում։

Սպանությունը կատարվել էր այս տարվա մայիսին: Ըստ հետաքննության՝ սկզբում կանայք դաժան ծեծի են ենթարկել, իսկ հետո նոր այրել են իրենց սկեսուրին` բենզինը լցնելով նրա վրա: Այնուհետև այրվող դին գցել են գետը:

Կանանց ամուսինները դիմել են ոստիկանութուն, մտածելով, որ իրենց մայր անհայտ կորել է: Սակայն մի քանի օր անց, կատարված որոնողական աշխատանքների հետևանքով հայտնաբերվել էր կնոջ այրված դի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրգործ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին