▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվան գազանանոցը. Այս վայրն իսկական դժոխք է կենդանիների համար

«Մահվան գազանանոցը» գտնվում է Ինդոնեզիայում։ Այս վայրն իսկական դժոխք է այն կենդանիների համար, որոնք ստիպված են ապրել այստեղ։

Նրանց բնակության պայմանները ուղղակի սրասափելի են։ Կենդանաբանական այգու տերերը այնքան թքած ունեն իրենց կենդանիների վրա, որ սովի են մատնում նրանց` իրենց վերցնելով ուտելիքի համար նախատեսված գումարը։ Այս լուսանկարները պարզ ցույց են տալիս, թե ինչ սարսափելի վիճակում են գտնվում այս խեղճ կենդանիները։

Սա ինդոնեզիական մեծ կենդանաբանական այգին է, որի մուտքի վճարը մոտավորապես 1 եվրո է։ Ոչ բնական ճանապարհով այստեղ ամսեկան 25 կենդանի է սատկում։

Այստեղ կենդանիները սովի են մատնված։ Այդ փաստը ծանր են տանում հատկապես գիշատիչները:

Որոշ կենդանիներ այնքան են սոված մնում, որ երբեմն բերված ուտելիքն այլևս չեն կարողանում ուտել:

Նրանք նստում են, պառկում և քնում են սառը հատակին` սպասելով իրենց ժամին:

Երբ Կլիվեն անունով ընձուղտը սատկեց, նրա ստամոքսից 18 կգ պլաստմաս հանեցին։ Կենդանին սովից կերել էր աղբամանի միջի պլաստմասե շշերն ու տարաները:

Որոշ կենդանիներ բառի ամենաուղղակի իմաստով խելագարվում են, ինչից հետո նրանց քնեցնում են` ոչ ադեկվատ վարքի պատճառով:

Այս կենդանաբանական այգին կենդանիների հետ դաժան վերաբերմունքի բարձրակետն է:

Սատկող կենդանիներին կամ այն, ինչ նրանցից մնացել է, վաճառում են սև շուկայում և տարեկան մի քանի միլիոն դոլար եկամուտ են ստանում:

Այս կենդանաբանական այգին իսկական չարիք է, և զարմանալ կարելի է, թե ինչու են մարդիկ այցելում այն։

zoo of death

Աղբյուրը`ashxarhishurj.blogspot.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին