▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդ քույրերին դատապարտել են բռնաբարության

Հնդակաստանի գյուղերից մեկում քույրերին դատապարտել են բռնաբարության` իրենց եղբոր արարքի համար: Վերջինս փախել է իր սիրեցյալի՝ ավելի բարձր կաստայի ներկայացուցչի հետ, ում մինչ այդ ուժով ամուսնացրել էին այլ տղամարդու հետ:

Գյուղի տղամարդկանց ավագանու որոշմամբ՝ քույրերին բացի բռնաբարելուց, նրանց դեմքերը ցեխոտելու են և այդ կերպ ներկայացնելու հանրությանը:

Քույրերը այժմ փախել են իրենց գյուղից և պատսպարվել Դելիում: Նրանք դիմել են դատարան՝ պաշտպանելու իրենց իրավունքները: Աղջիկների գործը կքննվի սեպտեմբերի 15-ին:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին