▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապուշ էգի օրակարգը

Առավոտ զարթնում ա, պարտադիր մի հատ ֆեյսբուքում գրում ա Bari u hacheli or bolorid (որ օրը չեն գրում, օրս այլանդակ ոռի ա անցնում), հետո ցայվել-մայվել, քսվել-մսվել (հատկապես մսվել), հետո մի հատ էլ ֆեյսբուք, էս անգամ արդեն մի հատ անասուն գրողի ա ցիտում (հիմնականում` հայ, քանզի անասուն գրողները հիմնականում հայ են լինում), հետո ինստիտուտ, քննություն, զաչոտ, լիկվիդ, տենց բաներ, հետո մի հատ անմակարդակ կաֆեում սուրճ-սելֆի-մելֆի, մի հատ տուն, էլի ֆեյսբուք, էս անգամ մաղթած հաճելի օրվան ու ցիտած անասուն գրողին լայքած ու քոմենթած ոչխարների գլխաքանակով հպարտանալու: Իրիկվա կողմ մի հատ անցնում ա Օպերայի կողմերով (մարդ ես, կարող ա միտինգ բան ըլնի, մի քիչ էլ ազգի ցավերից ոռնանք), եթե Ազատության հրապարակում հայրենասիրական օրգազմ ա կանգնած, մի կես ժամ ոտը կախ ա գցում, երկրում տիրող անարդարությունների մասին կարծիք ա հայտնում (ամենաքաքոտ բանը, որ անում ա), հետո գալիս ա տուն, մի հատ Սևակից բանաստեղծություն ա կախում ֆեյսբուք (հիմնականում վատ բանաստեղծություն), մի կես ժամ հետո էլ մի հատ Վարդգես Պետրոսյան (մոդա ա հիմա), հետո մի հատ ստատուս (Im maman ashxarhi amenalav maman a շարքից), ու դեպի հյուրասենյակ` <<Բախտաբերի>> հերոսների չստացված ճակատագրերը ողբալու:
Ու սենց էնքան, մինչև մի հաճելի ու արևոտ օր պատահական փողոցն անցնելուց ընկնում ա ավտոյի տակ, որ մենք ազգովի lur axotenq, erexeq!!!

Հ.Գ. Բոլոր կերպարները մտացածին են, ցանկացած համընկնում` պատահական, ու ոտերիս չի, որ թուրքը տենում-ուրախանում ա, LAV?

Էդգար Կոստանդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին