▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 կանացի սխալներ, որոնք վանում են տղամարդկանց

1. Խառը սանրվածքներ

Լաքապատված մազերով կինը մտնում է սենյակ: Ինչ եք կարծում, արդյոք այդ կինը միջոցառման ժամանակ կգրավի՞ տղամարդկանց ուշադրությունը: Անխոս, կգրավի, բայց կասկածում եմ, որ եմ ցակացած իրեն հարգող տղամարդ կցանկանա, որ իր կողքին նստի նման հավ, ում գլխի վրա բույն կլինի: Եվ այն միակ պատճառը, որի համար նա կցանկանա նստել կնոջ կողքը, դա հետաքրքրությունն է: Կանայք գրավում են տղամարդկանց ուշադրությունը երկար, թափված մազերով:

2. Դիմակներ

Բոլոր հնարավոր տոնային քսուքները մեյք ափի հիմքն են, որոնք օգնում են անցանկալի կարմրածությունը թաքցնել: Պետք է հիշեք, որ պետք է բարակ շերտ քսուք քսել մաշկի վրա:Եթե ճիշտ օգտագործեք քսուքը, ոչ ոք գլխի չի ընկնի,որ որևէ տոնային քսուք եք օգտագործել:

3. Դնովի թարթիչների էֆեկտ

Դուք հավանաբար ուշադրություն դարձրել եք այն կանանց վրա, ովքեր չափազանց շատ տուշ են օգտագործում և թարթիչները կպչում են իրար: Կանայք ուշադրություն չեն դարձնում այն բանի վրա, որ ծիծաղելի տեսք ունեն: Նրանք վստահ են,որ նրանք թարթիչները թռչունի թևերի տեսք ունեն և շատ կանացի են: Տղամարդիկ սիրում են արտահայտիչ աչքեր, այլ ոչ աչքերի տակի սև հետքեր:

4. Չափազանց շատ փայլ

Եթե Դուք պրոֆեսիոնալ դիմահարդար չեք, ուրեմն ավելի լավ է խուսափեք շատ գույներից, օգտագործեք նուրբ գույներ, որովհետև դրանք շատ բնական տեսք են հաղորդում:

5. Դեղին ատամներ և տհաճ հոտ բերանից

Դեղին ատամները և բերանի տհաճ հոտը երկու սեռերի համար էլ սարսափելի են: Բայց կանանց համար սա կրկնակի սարսափելի է, քանզի տղամարդիկ չեն հավանի իրենց: Եթե Դուք նման խնդիրներ ունեք, ուրեմն ուշադրություն դարձրեք հիգիենային: Օգտագործեք հատուկ նյութեր, որոնք կվերացնեն հոտը: (Ինչպես սպիտակեցնել ատամները 3 րոպեում – կարդացեք այստեղ)

6. Մարմնի մաքրություն

Եթե Ձեր եղունգները վատ վիճակում են, ոտքերը և թևատակերը մազոտ, ապա մոռացեք սպիտակ ձիու մասին Ձեր հեքիաթները: Եթե Դուք չեք հետևում հիգիենայի կանոններին, անգամ ամենագեղեցիկ հագուստը Ձեզ չի գեղեցկացնի:

7. Չոր կամ յուղոտ մաշկ

Տղամարդիկ նկատում են դա և դա նրանց դուր չի գալիս այնպես, ինչպես ճաքած շուրթերը:

8. Մարդկանց դիմաց տեսքը լավացնելը

Տղամարդիկ հետաքրքրված չեն կանացի հարցերով: Ձեր մեյքափը արեք տանը և ոչ մի ուրիշ տեղ: Ծիծաղելի և զարմանալի տեսք ունեն այն կանայք, ովքեր դիմահարդարվում են խանութի ապակուն նայելով:

9. Մուգ շուրթեր

Շրթներկը հրաշալի բան է, այն դարձնում է Ձեր շուրթերը գեղեցիկ և սեքսուալ: Եթե ընթրիքի կամ խնջույքի եք գնում բաց գույնի շրթներկ օգտագործեք: Մուգ գույները գեղեցիկ չեն,լղոզվում են և տհաճ տեսք տալիս:

10. Չափազանց շատ օծանելիք

Ինչպես հայտնի է, օծանելիքի հետ շատ զգուշ է պետք լինել:Ինչքան ավելի էժան է Ձեր օծանելիքը, այքան ավելի քիչ պետք է օգտագործեք օծանելիք: Օգտագործեք օծանելիքը վզի հատվածում, ականջի հետևը և ափի ներքևի հատվածում:

Միշտ եղեք գեղեցիկ և կանացի, միշտ իմացեք, որ տղամարդիկ ամենինչ նկատում են:

Աղբյուրը՝ inchuzem.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին