▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը Հայաստանում որսորդության է մասնակցել

Հայտնի ռուս բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը օրերս այցելել է Հայաստան, ավելի կոնկրետ Ծաղկաձոր և զբաղվել որսորդությամբ:

«Առաջին անգամ, երբ ես այցելեցի Հայաստան` մարզչիս հետ միասին սկսեցի ուսումնասիրել այն: Պետք է նշեմ, որ այն, ինչ մենք տեսանք, զարմացրեց մեզ. հսկայական ժայռեր, գեղեցիկ բնություն»,- պատմել է բռնցքամարտիկը:

Վալուևը պատմել է, որ այդ ժամանակ բարձրանալով Ալիբեկի լեռնագագաթը` նրա առջև անսպասելի դուրս է եկել հսկայական արջը, որը մի քանի վայրկյան հետո, ի ուրախություն նրա, շարունակել է իր ճանապարհը.

«Մեծ հաշվով, այդ անգամ մեր բախտը բերեց և մենք ողջ մնացինք, ինչի համար շնորհակալություն պետք է հայտնենք Ատծուն»,- նշել է Նիկոլայը և ավելացրել, որ այդ օրվանից սկսած` նրա մոտ մեծ ցանկություն է առաջացել Արաքս գետի շրջակայքում`Հայաստանի և Թուրքիայի սահմանային գծում, զբաղվել որսորդությամբ:

Եվ ահա մարզիկը պատմել է վերջերս տեղի ունեցած որսորդության մասին, որն անցկացվել է Արտաշատում: Երկարատև փնտրտուքներից և սպասումից հետո Վալուևին հաջողվել է որսալ մի քանի լորերի և բադերի:

Տեղեկացնենք, որ որսորդությունից հետո Նիկոլայ Վալուևը և իրենց ուղեկցող խումբն ուղևորվել են Խոր Վիրապ, որտեղ նրանց դիմավորել են Հայաստանը խորհրդանշող դուդուկի ելևէջներով:

«Երբ մենք բարձրացանք վեր, մեր առջև բացվեց չքնաղ Արարատի տեսարանը, որը ձյունապատ էր: Ցավոք, այս պահին Արարատը գտնվում է թուրք ժողովրդի տիրապետության տակ, քանի որ 1915թ-ին տեղի ունեցած ցեղասպանությունից հետո թուրքերը զավթել են Արևմտյան Հայաստանի տարածքները»,- գրել է Նիկոլայ Վալուևը:

Ավելացնենք, որ ցանկալի է, որ հայտնի մարզիկին և նրա անձնակազմին ուղեկցող լրագրողները Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը ներկայացնելիս ոչ մի վրիպակ թույլ չտան: Բանն այն է, որ նրանց խոսքերով` Քրիստոնեությունն ընդունվել է Տիգրան թագավորի օրոք, այնինչ դա տեղի  ունեցել Տրդատ թագավորի օրոք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին