▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են նշանակում մեր` անգիտակցաբար նկարած պատկերները

Տարբեր նկարները, որոնք մենք անգիտակցաբար նկարում ենք թղթի վրա հեռախոսազրույցի կամ հանդիպման ժամանակ, հաճախ կարող են իրենց տիրոջ մասին ավելի շատ բան պատմել, քան ինքը գիտի իր մասին: Այդ պահին գիտակցությունը թուլացնում է վարքի վերահսկողությունը, և գրիչը սկսում է կառավարել ենթագիտակցությունը, որը թաքցնում է մեր վարքի իրական պատճառները: AdMe.ru-ն պատմում է, թե ինչ են նշանակում մեր մեքենայաբար ստեղծած նկարները:

Մարդկային կերպարներ

Եթե փոքր մարդուկներ են, ըստ ամենայնի, դուք անօգնականություն եք զգում կամ ուզում եք ինչ-որ պարտականություններից խուսափել: Երբ դուք մարդուն սխեմատիկ եք պատկերում («փող, ձող, վարունգ, ահա և մարդ ստացվեց»)՝ ձեր զգացմունքային վիճակն անկայուն է, դուք ուզում եք փակվել և ոչ մեկին չթողնել ձեզ մոտ:

Անձնական ստորագրություն

Այդպիսի մեքենայական նկարները բնորոշ են սնապարծ և եսակենտրոն մարդկանց:

Քառակուսիներ, շեղանկյուններ և այլ երկրաչափական պատկերներ

Դուք հստակ նպատակներ և համոզմունքներ ունեք, դուք գրեթե երբեք չեք թաքցնում ձեր կարծիքը, միշտ հետևողական եք ու համառ: Սովորաբար դուք չափազանց զգոն և զգույշ եք, այնպես որ, փորձեք իրերին ավելի պարզ նայել:

Շրջանակներ և օղակներ

Իրար հետ կապված կամ մեկը մյուսի մեջ պատկերված շրջանակները խոսում են միանալու և մասնակցության ձգտման մասին: Այդպիսի պատկերները նշանակում են՝ «ես միայնակ եմ, ինձ արտաքին աշխարհից դուրս եմ զգում»: Երբ մենք շրջանակներ ենք նկարում թղթի վրա, անգիտակցաբար ակնարկում ենք, որ մեզ պակասում է ընկերությունը, ուշադրությունը:

Կենդանիներ

Ձեր տվյալ օրվա հույզերը կարող են ուղղակիորեն կախված լինել այն կենդանուց, որը նկարել եք: Եթե դա վագր կամ գայլ է, ձեր մեջ ագրեսիա է թաքնված, եթե աղվես՝ մտածել եք ինչ-որ հնարամիտ քայլ անել, նապաստակ կամ սկյուռ՝ ձեզ հոգատարություն և պաշտպանություն է անհրաժեշտ, առյուծ՝ զգում եք ձեր առավելությունը բոլորի նկատմամբ: Երբ միշտ նույն կենդանուն կամ թռչունին եք նկարում, ըստ ամենայնի, նրան ձեզ հետ եք համեմատում, ձեզ նրա հատկություններն եք վերագրում:

Պարույրներ, կլորակներ կամ ալիքաձև գծեր

Ուրիշների խնդիրները ձեզ այնքան էլ չեն հետաքրքրում կամ ընդհանրապես չեն հուզում: Գուցե դուք նույնիսկ թեթև էմոցիոնալ ճգնաժամ եք ապրում: Հիմա դուք պետք է հետևեք ձեր վարքին կողքինների վրա չհարձակվելու համար:

Սլաքներ

Դա վեկտորն է, որով դուք կողմնորոշվում եք կյանքում: Վեր ուղղված սլաքը կողմնորոշում է մյուս մարդկանց վրա, ներքև՝ ձեզ վրա, ձախ՝ անցյալ եք նայում, աջ՝ հույսն ապագայի վրա է:

Աստղիկներ

Դուք ուզում եք ուշադրության կենտրոնում հայտնվել, ձեզ համար կարևոր է վառ ու միշտ նկատված լինել: Բայց եթե ձեր աստղը չափազանց շատ ճառագայթներ ունի, կամ դուք դրանք աստղից առանձին եք պատկերում, դա կարող է վկայել դեպրեսիվ ապրումների մասին:

Ծաղիկներ, արև, ամպեր

Կենսուրախ ծաղիկները և արևը վկայում են, որ դուք գոհ եք նրանից, թե ինչպես է անցնում հեռախոսազրույցը: Ամենայն հավանականությամբ, լսելով զրուցակցին, դուք միաժամանակ արդեն երազում եք, երևակայում որևէ հաճելի բանի մասին: Այդպիսի նկարները բացահայտում են ձեր լավատեսական տրամադրվածությունը և դրական հոգեվիճակը:

Խաչեր

Հնարավոր է՝ ձեզ անհանգստացնում է հարազատ մարդու առջև մեղքի զգացումը, կամ ինչ-որ խնդիր է տանջում, ինչի համար դուք ձեզ պատասխանատու եք զգում:

Տնակներ և արկղեր

Սիմետրիկ ձևերը ցույց են տալիս կարգուկանոնի նկատմամբ սերը, ծրագրման և հաշվարկների հակվածությունը: Այդպիսի նկարը շրջապատողներին ասում է. «Հեշտ չէ ինձ ուղուց շեղելը, ես ստույգ գիտեմ՝ ինչ եմ ուզում, հստակ նպատակներ ունեմ և ես պատրաստվում եմ վճռականորեն պնդել իմ կարծիքը»:

Շախմատի դաշտեր

Ըստ ամենայնի, դուք հայտնվել եք բավական ոչ հաճելի կամ բարդ իրավիճակում: Եթե այդպիսի պատկերներ հաճախ են հայտնվում, ապա դուք, ամենայն հավանականությամբ, տառապում եք որևէ իրավիճակ հարթելու անկարողության հետ կապված թաքնված բարդույթներով, որոնում եք կա՛մ ձեզ, կա՛մ ձեր կյանքի ուղին, կասկածում եք ձեր կյանքի ճիշտ լինելու հարցում:

Մեղուների մեղրաբջիջներ

Դուք հանգստության եք ձգտում, հարմոնիայի, ուզում եք կարգավորել ձեր կյանքը: Նաև շատ հնարավոր է, որ մտածում եք ընտանիք ստեղծելու մասին:

Աղբյուրը՝ Վերջին Բլոգ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին