▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայողը 5 երեխաների հայր էր

Hraparak.am-ը գրում է.Հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհված պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը 5 երեխա ուներ։ Այս մասին Hraparak.am-ին հայտնեց Արագածոտնի մարզի Նորաշեն համայնքի գյուղապետ Արթուր Կարապետյանը։ 40-ամյա զինծառայողը այս գյուղից էր․ «Ուներ 5 երեխա, մեկն՝ ամուսնացած, մեկը՝ դպրոցական, երկուսը դպրոց չեն հաճախում՝ փոքր են, մեկն ավարտել է, 3 եղբայր և 2 քույր են։ Հայրն ու մայրը մահացած են: Հայկի կինն էլ չի աշխատում»,-ասաց գյուղապետը։ Դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ: Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով այսօր՝ սեպտեմբերի 3-ին, պայմանագրային զինծառայող է զոհվել: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին