▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում հայոց լեզվի ձեռնարկ է լույս տեսել

Ադրբեջանում լույս է տեսել «Հայոց լեզու» ուսումնական ձեռնարկը, որի հեղինակը քաղաքական գիտությունների դոկտոր Հաթամ Ջաբբարլըն է։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Գիրքը լույս է տեսել Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվերով և աջակցությամբ

Համաձայն նախաձեռնողների խոսքի՝ գիրքը ծառայելու է Ադրբեջանի անվտանգության ապահովմանն ու հայկական լրատվությանը հակադարձելուն: Ձեռնարկը բաղկացած է 4 մասից՝ հնչյունաբանություն, ձևաբանություն, շարահյուսություն և բառակազմություն: Հարկ է նշել, որ այս գիրքը Ադրբեջանի անկախության ընթացքում հրատարակված առաջին հայերեն գիրքն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին