▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 գաղտնի կոդ ձեր բջջայինի համար. ինչպես իմանալ, թե ով է քեզ գաղտնալսում

past.am-ը ներկայացնում է  հետաքրքիր փաստեր ձեր բջջայինի  մասին:

1) *#06#. Թույլ է տալիս իմանալ ցանկացած սմարթֆոնի, այդ թվում՝ iPhone-ի եզակի IMEI համարը

2) *#21#. Թույլ է տալիս տեղեկություն միացված հեռախոսազանգերի, հաղորդագրությունների ու այլ տվյալների վերահասցեավորման մասին: Շատ հարմար է, եթե ցանկանում եք ստուգել՝ արդյոք ձեզ լրտեսում են:

3) *#62#. Այդ հրամանի օգնությամբ կարող եք իմանալ, թե ինչ հեռախոսահամարի վրա են հասցեագրված մուտքային զանգերը, եթե iPhone-ն անջատված է կամ անհասանելի:

4) ##002#. Անջատում է զանգերի ցանկացած վերահասցեագրում: Այդկերպ, դրանք ընդունել կարող եք միայն դուք:

5) *#30#. Տրամադրում է զանգ կատարոող աբոնենտի հեռախոսահամարի մասին որոշակի տեղեկություն:

6) *#33#. Ցույց է տալիս ելքային ծառայությունների, SMS-ների արգելափակման մասին տեղեկություն:

7) *#43#. Ցույց է տալիս սպասվող կանչերի մասին տեղեկություն:

8) *3001#12345#*. Այսպես կոչված «Ջեյմս Բոնդի» մենյու Այստեղ տեղեկություն կա թե´ SIM-քարտի, թե´ բջջային ցանցի ազդանշանի մակարդակի մասին: Բոլոր տվյալներն օպերատիվ կերպով թարմացվում են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին