▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ են թաքցնում 10 հայտնի բրենդների լոգոտիպերը

Հանդիսանալով ընկերության դեմքը՝ լոգոտիպը, որպես կանոն, կրում է բրենդի վերաբերյալ ինչ-որ գրաֆիկական ինֆորմացիա (դրա արտադրանքի, ծառայությունների, պատմության մասին), իսկ երբեմն էլ այն թաքնված իմաստ է ունենում, որը նկատելի է ու հայտնի քչերին: Ձեզ ենք ներկայացնում 10 հայտնի ընկերությունների լոգոտիպերի այդպիսի գաղտնիքներ:

1. Coca-Cola

 

 

 

 

 

 

 

Առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող ու մեզ քաջ ծանոթ ընկերության լոգոտիպն իր անվանման երկրորդ մասում՝ «C» և «l» տառերի արանքում, թաքցնում է Դանիայի դրոշը: Ի դեպ, Coca-Cola-ն այն հազվագյուտ ընկերություններից է, ով իր պատմության մեջ երբեք չի փոխել լոգոտիպը:

2. Hyundai

 

 

 

 

 

 

 

 

 

Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ այս մեքենաշինական ընկերության լոգոդիպում դրա անվան առաջին տառն է, սակայն դա այդպես չէ: Իրականում իմպրովիզ արված «H» տառի միջոցով պատկերված են միմյանց ձեռք սեղմող վաճառողն ու հաճախորդը:

3. Pinterest

 

 

 

 

 

 

 

Այս պոպուլյար համացանցային ծառայության հիմնական առանձնահատկությունը նրանում է, որ դրա միջոցով օգտատերերը «փակցնում են» իրենց դուր եկած նկարները: Ուստի դրա անվանման «P» տառը ձևավորված է «կնոպկայի» տեսքով:

4. LG

 

 

 

 

 

Մինչ ընկերությունում հայտարարում են, որ լոգոտիպը մարդու դեմք է խորհրդանշում, որը հաճախորդի նկատմամբ մարդկային վերաբերմունք է արտահայտում, համացանցի օգատերերն այն նմանեցնում են «Pac-Man» լեգենդար համակարգչային խաղի հայտնի հերոսին:

5. Continental

 

 

 

 

Ավտոդողեր արտադրող ընկերության լոգոտիպի «C» և «o» առաջին տառերը խորհրդանշում են անվադող:

6. Formula 1

 

 

 

 

 

Այս ֆիրմային լոգոտիպում էլ «F» տառի ու դրոշի արանքում թաքնվել է «1» թիվը:

7. Vaio

 

 

 

 

 

 

2014 թվականին Vaio ընկերությունը դադարեց հանդիսանել Sony-ի առանձին բաժին՝ դառնալով JIP ընկերության սեփականությունը: Համակարգիչների արտադրությամբ զբաղվող այս ընկերության լոգոտիպում երևացող ալիքը խորհրդանշում է անալոգային ազդանշանը, իսկ «I» և «Օ» տառերը՝ թվային 1-0 ազդանշանը:

8. Baskin Robbins

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աշխարհի խոշորագույն պաղպաղակային սրճարանների ցանցը հայտնի է իր «31» կարգախոսով, որը նշանակում է, որ հաճախորդը կարող է վայելել ընկերության պաղպաղակներն ամսվա ցանկացած օր: 31 թիվը ներկայացված է ընկերության լոգոտիպի «B» և «R» տառերի միջև։

9. Toyota

 

 

 

 

 

 

 

Ընկերության լոգոտիպը խորհրդանշում է ասեղի ծակ, որով թել է անցկացված: Այս կերպ հղում է արվում այն ժամանակներին, երբ ներկայիս խոշորագույն ավտոարտադրող ընկերությունը զբաղվում էր կարի մեքենաների արտադրությամբ: Իսկ եթե ուշադիր նայեք լոգոտիպին, ապա կտեսնեք, որ դրա առանձին էլեմենտներից կարելի է կազմել Toyota բառը:

 

 

 

 

10. Amazon

 

 

 

Այս ընկերության լոգոտիպի ամենևին ոչ ակնառու, բայց պարզ գաղտնիքը կայանում է առեղծվածային սլաքի մեջ, որը միացնում է այբուբենի առաջին ու վերջին տառերը («A» և «Z»): Սա նշանակում է, որ գնորդը կրող է գտնել ամեն ինչ, ինչ հարկավոր է իրեն:

Աղբյուրը`  BlogNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին