▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեխիայում հայտնաբերել են իսկական վամպիրների գերեզման

 

BlogNews.am-ը գրում է.
1994 թվականին Չեխական Հանրապետությունում՝ Չելյակովիցիից ոչ հեռու, հայտնաբերվել է «Վամպիրների գերեզման»: Շինարարական աշխատանքների ժամանակ այնտեղ գտան 30 մարմիններ, որոնք թաղվել էին զարհուրելի եղանակով…
Նրանց ձեռքերը կապված էին կաշվե գոտիներով, իսկ կրծքերի մեջ սոճու ցցեր էին: Հայտնի է, որ հենց այս ծառից պատրաստված ցցերով է հնարավոր սպանել վամպիրներին, եթե այն մտցնես ուղիղ վամպիրի սրտի մեջ: Մարմինները նաև գլխատված էին՝ ամենայն հավանականությամբ կացնով:
Բոլոր սպանվածները տղամարդիկ էին, ում տարիքը տատանվում էր 30 տարեկանի սահմաններում: Երբ աճյուններն ուսումնասիրվեցին, պարզ դարձավ, որ նրանք թաղված են եղել շուրջ 100 տարի առաջ:
Հետազոտողների կարծիքով՝ գերեզմանոցում թաղված են տեղաբնակ 30 տղամարդիկ, ում մարդիկ վամպիր են համարել: Հավանաբար, նրանք ինչ-որ հիվանդությամբ են վարակվել, որը նման է եղել վամպիրիզմին:
Ոչ մի գրավոր փաստաթուղթ չի հայտնաբերվել, որը կփաստեր, որ այս տղամարդկանց վամպիրներ են համարել: Հայտնի չէ նաև՝ արդյոք նրանք վտանգ են ներկայացրե՞լ քաղաքի բնակիչների համար, թե՞ պարզապես տեղի բնակչության սնահավատության զոհն են դարձել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին