▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկական հրաշք. բժիշկները փրկել են 1-ամյա երեխային, ում գլուխը ավտովթարի հետևանքով պոկվել էր մարմնից

Սեպտեմբերի 15-ին ավստրալուհի Ռալիա Ջեքսոնն իր երկու երեխաների` 9-ամյա Շեյնի  և 1-ամյա Ջեքսոնի հետ միասին ենթարկվել է ավտովթարի, ինչից հետո 1-ամյա Ջեքսոնին գրեթե մահամերձ վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

«Երբ ես դուրս հանեցի նրան մեքենայից, զգացի, որ նրա վիզը կոտրված է»,– պատմել է փոքրիկի մայրը:

Ինչպես նշում են բժիշկները, երեխան գրեթե գլխատվել էր ու միայն մաշկն ու ջլերն էին նրա գլուխը պահում.

«Երեխաները սովորաբար ողջ չեն մնում նման վնասվածքների դեպքում։ Հաճախ, նրանք պարզապես չեն կարողանում շնչել»,– ասել է վիրաբույժը։ Սակայն 6 ժամ տևած վիրահատությունից հետո, բժշկին, այնուամենայնիվ, հաջողվել է նորից միացնել իրար պարանոցի ողերը՝ մետաղալարի ու տղայի կողոսկրի կտորի միջոցով։

Տեղեկացնենք, որ այսօր արդեն 1-ամյա Ջեքսոնը, չնայած որ գլխին կրում է  մետաղյա կոնստրուկցիա, իրեն արդեն լավ է զգում և գնում է դեպի ապաքինում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին