▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ-ում ուսանողուհու առողջական վիճակը կտրուկ վատացել էր․ բուժեկտի դռները անժամկետ փակ էին

 

Շատ է խոսվում այն մասին, որ հայաստանյան բուհերը միջազգային վարկանիշ չունեն։ Պատճառները հիմնականում կապում են կոռուպցիայի, կրթության որակի, դասախոսական-վարչական կազմի հետ։  Իրականում այս բոլոր կիսաբամաբասախառը քննարկումները կարող էին միայն մնալ թեյի սեղանի շուրջ կամ համալսարանների պատերի տակ,բայց վերջերս սկսում են ի հայտ գալ այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք հստակ ցույց են տալիս մի քանի թիրախային խնդիրների առկայությունը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շենքում։ Ուսանողական կյանքը սովորականի պես եռում էր,երբ առավոտյան բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը սրտի անբավարար աշխատանքի արդյունքում ուշագնաց եղավ։ Ուսանողուհու համակորսեցիներն ու ընկերները որոշեցին աղջկան անհապաղ տանել բուժկետ, որն այդքան էլ հեռու չէր լսարանից։ Սակայն, հասնելով բուժկետի դռանը՝ ուսանողները հայտնաբերեցին, որ  դուռը անժամկետ փակ է, և ինչպես պարզվեց հետագայում, արդեն երրորդ շաբաթն է շարունակում է փակ մնալ։ 
Իմիջայլոց, ուսանողներից մի քանիսը նշեցին նաև, որ այդ նույն խնդրով մի քանի օր առաջ դիմել են ֆակուլտետի դեկանին։ Վերջինս նշել է,որ հարցին շուտափույթ լուծում կտա, սակայն, ինչպես երևաց, բուժկետը շարունակեց անհյուրընկալ մնալ։
Ճշտելու համար, թե ԵՊՀ-ն ինչպես է կազմակերպում ուսանողներին բժշկական առաջին օգնություն ցույց տալու խնդիրը, արդյո՞ք ԵՊՀ-ի կազմի մեջ են մտնում բուժկետները, թե այլ կազմակերություն է զբաղվում այդ խնդրում, մենք այցելեցինք ԵՊՀ-ի պաշտոնական կայք՝ www.ysu.am, սակայն ոչ մի արժեքավոր տեղեկություն գտնել չկարողացանք։
Հ․Գ․ Այս պահին, հիվանդ ուսանողի առողջական վիճակը կայուն է։ 
Արայ Զարգարեան

Շատ է խոսվում այն մասին, որ հայաստանյան բուհերը միջազգային վարկանիշ չունեն։ Պատճառները հիմնականում կապում են կոռուպցիայի, կրթության որակի, դասախոսական-վարչական կազմի հետ։  Իրականում այս բոլոր կիսաբամաբասախառը քննարկումները կարող էին միայն մնալ թեյի սեղանի շուրջ կամ համալսարանների պատերի տակ,բայց վերջերս սկսում են ի հայտ գալ այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք հստակ ցույց են տալիս մի քանի թիրախային խնդիրների առկայությունը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շենքում։ Ուսանողական կյանքը սովորականի պես եռում էր,երբ առավոտյան բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը սրտի անբավարար աշխատանքի արդյունքում ուշագնաց եղավ։ Ուսանողուհու համակորսեցիներն ու ընկերները որոշեցին աղջկան անհապաղ տանել բուժկետ, որն այդքան էլ հեռու չէր լսարանից։ Սակայն, հասնելով բուժկետի դռանը՝ ուսանողները հայտնաբերեցին, որ  դուռը անժամկետ փակ է, և ինչպես պարզվեց հետագայում, արդեն երրորդ շաբաթն է շարունակում է փակ մնալ։ Իմիջայլոց, ուսանողներից մի քանիսը նշեցին նաև, որ այդ նույն խնդրով մի քանի օր առաջ դիմել են ֆակուլտետի դեկանին։ Վերջինս նշել է, որ հարցին շուտափույթ լուծում կտա, սակայն, ինչպես երևաց, բուժկետը շարունակեց անհյուրընկալ մնալ։Ճշտելու համար, թե ԵՊՀ-ն ինչպես է կազմակերպում ուսանողներին բժշկական առաջին օգնություն ցույց տալու խնդիրը, արդյո՞ք ԵՊՀ-ի կազմի մեջ են մտնում բուժկետները, թե այլ կազմակերություն է զբաղվում այդ խնդրում, մենք այցելեցինք ԵՊՀ-ի պաշտոնական կայք՝ www.ysu.am, սակայն ոչ մի արժեքավոր տեղեկություն գտնել չկարողացանք։

Հ․Գ․ Այս պահին, հիվանդ ուսանողի առողջական վիճակը կայուն է։ 

 

Արայ Զարգարեան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին