▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ռումբը տեղադրված էր 15-ամյա աղջկա նստատեղի տակ

Ինչպես արդեն հայտնի է,  հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում A321օդանավի կործանումն ահաբեկչության արդյունք է եղել: Հետախույզներին հաջողվել է պարզել, թե օդանավում որտեղ է տեղադրված եղել ռումբը: Ըստ նախնական տեղեկության` օդանավը պայթեցրած ռումբը տեղադրված է եղել 31A նստատեղի տակ: Daily Mail-ը հաղորդում է, որ այդ նստատեղը զբաղեցրել է 15-ամյա Մարիա անունով աղջիկը:  Նշվում է, որ  ռումբի  գտնվելու հստակ վայրը հաջողվել է պարզել քիմիական և դատաբժշկական  փորձաքննությունների արդյունքում:

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները հրապարակել են լուսանկար, որում, ինչպես իրենք են պնդում,  պատկերված է Եգիպոսում ռուսական օդանավը պայթեցրած ինքնաշեն ռումբը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել և թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից:  Օդանավի 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները մահացել են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին