▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ն այս անգամ սպառնում է Վրաստանին

 

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից BBC-ին հայտնել են, որ հետաքննություն է սկսվել`համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից հայտնված տեսանյութի առնչությամբ, որտեղ խմբավորումը սպառնում է Վրաստանին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ երեկ ԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, որում մի քանի անձինք վրացերենով  կոչ են անում Վրաստանի մուսուլմաններին աջակցել ԻՊ-ին և միաժամանակ սպառնում երկրին: Հոլովակում 4 երիտասարդներ սպառնում են նրանց, ովքեր «պայքարում են Վրաստանում իսլամի դեմ»։ Ձայնագրությունում զինված երիտասարդները վրացերենով դիմում են երկրում բնակվող մուսուլմաններին և կոչ են անում միանալ «Իսլամական պետություն» խմբավորմանը, իսկ Վրաստանին սպառնում են «Խալիֆայությամբ»։ 

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից BBC-ին հայտնել են, որ հետաքննություն է սկսվել`համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից հայտնված տեսանյութի առնչությամբ, որտեղ խմբավորումը սպառնում է Վրաստանին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշենք, որ երեկ ԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, որում մի քանի անձինք վրացերենով կոչ են անում Վրաստանի մուսուլմաններին աջակցել ԻՊ-ին և միաժամանակ սպառնում երկրին: Հոլովակում 4 երիտասարդներ սպառնում են նրանց, ովքեր «պայքարում են Վրաստանում իսլամի դեմ»։ Ձայնագրությունում զինված երիտասարդները վրացերենովդիմում են երկրում բնակվող մուսուլմաններին և կոչ են անում միանալ «Իսլամական պետություն» խմբավորմանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:  «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին