▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես սեքս-ռումբ եմ. աստղերի անկեղծ սեքս-խոստովանություններ

Սեքս-խորհրդանիշները սեքսի մասին պետք է իմանան ամեն ինչ: Որպես դրա ապացույց՝ cosmo.ru-ն հավաքել է աստղերի մեջբերումները ամենագլխավորի մասին:

«Դադարիր նշել քո թերությունները: Չեմ հասկանում՝ ինչու են կանայք մշտապես դա անում: Եթե ինչ-որ մեկը համոզված է, որ դու ունես գեղեցիկ հետույք, ի սեր Աստծո, մի համոզիր նրան հակառակը: Միայն այն դեպքում է հնարավոր լինել սեքսուալ, եթե դու ինքնավստահ ես: Ահա թե ինչու նախ ինքդ քեզ պետք է հրապուրես, իսկ հետո մնացածներին». Դիտա ֆոն Տիզ, պարուհի:

«Ինչքան ավելի շատ ես զբաղվում սեքսով, այնքան հասկանալի է դառնում, թե ինչն է լավ, և ինչը՝ ոչ այնքան: Ամենալավ սեքսն այն է, երբ դու բացարձակ թուլացած ես և չես վախենում փորձերից: Կարևոր է փորձել մեկ մի բան, մեկ՝ ուրիշ, և ստեղծել այնպիսի մթնոլորտ, որում երկուսդ էլ հարմարավետ կզգաք». Շիա ԼաԲեֆ, դերասան:

«Ես չեմ ձգտում լինել սեքս-ռումբ: Ես հենց սեքս-ռումբ եմ». Քայլի Մինոութ, երգչուհի:

«Սեքսուալությունը այն է, երբ չես ձևացնում: Կարևոր չէ՝ երկչոտ ես, թե հակառակը՝ քո մեջ զգում ես դժոխային ճնշում: Իսկ ահա եթե սկսում ես ձևանալ, դա անպայման նկատվում է և վերջանում ոչնչով». Քամերոն Դիազ, դերասանուհի:

«Դուք գուցե զարմանաք, բայց իմ կարծիքով՝ ամենասեքսուալը տանը նստելն է». Ջենիֆեր Լոպես, երգչուհի:

«Ամենամեծ հաճույքը, որ ստանում ես սեքսից, երեխաներն են». Քսենյա Բորոդինա, հեռուստահաղորդավարուհի:

«Թինա Կանդելակի, լրագրողուհի:

Աղբյուրը՝ Վերջին Բլոգ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին