▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Շնորհոքյան. նրա գեղեցկության ու տաղանդի մասին խոսում է ողջ աշխարհը

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել աշխարհահռչակ գեղեցկուհի հայուհիներին։ Այս անգամ ներկայացնում ենք մոդել, հաղորդավար, դերասանուհի, երաժիշտ, երգահան Դիանա Շնորհոքյանին։

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիանան ծնվել է 1984 թ. Փարիզում հայկական ընտանիքում։
Երբ նա դարձավ հինգ տարեկան, ծնողները որոշեցին աղջկան տանել երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին։ Այնտեղ նա սովորեց նվագել եւ իմպրովիզներ անել դաշնամուրով եւ իր մեջ բացահայտեց երաժշտության հանդեպ սերը։

2
«Երաժշտությունն ինձ ոգեշնչում է։ Ինձ դուր է գալիս երաժշտություն հորինել ու նվիրել շրջապատիս։ Հենց դա է իմ կյանքի նպատակը»,- խոստովանում է գեղեցկուհին։

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դպրոցում երաժշտական կրթություն ստանալուց հետո, Դիանան ընդունվեց Ռախմանինովի անվան կոնսերվատորիա։ Հենց այնտեղ էլ նա գրում է իր առաջին երաժշտական ստեղծագործությունները. «Wellcome to the World», «Celestial March», «Magical Dreams», «The Darkness of Hapiness» եւ այլն։

4 5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բացի այդ, Դիանան այցելում է երգի, թատրոնի եւ պարի դասընթացների։ Նրա կարծիքով, որքան մարդ շատ գիտի, այնքան մարդ է։
«Ինձ թվում է, որ եթե մարդ ցանկություն ունի դառնալ ավելին, ապա պետք է ամեն բան անի, որպեսզի հասնի դրան»,- ասում է նա։

6

Երբ լրացավ նրա 21-ամյակը, նա ֆրանսիական հեռուստաալիքներից մեկում հանդես եկավ որպես հաղորդավարուհի։ Այնտեղ նրան նկատեցին ֆրանսիական IMG Models Paris մոդելային գործակալության ներկայացուցիչներն ու առաջարկեցին դառնալ հայտնի ամսագրերից մեկի դեմքը։

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիանան պատմում է, որ մոդելային կարիերան իր ծրագրերի մեջ չի մտել, սակայն քանի որ առաջարկը հետաքրքիր է թվացել, նա չի հրաժարվել։

Հենց այդպես էլ Դիանան դարձավ հայտնի մոդել եւ սկսեց հայտնվել հայտնի ապրանքանիշերի կատալոգներում։ 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին