▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր տարիներին Youtube-ում ամենաշատ դիտված հայկական հարսանիքների թոփ 10-յակ

Wedding.am-ը գրում է. Youtube սոցիալական ցանցը, հանդիսանալով աշխարհում ամենալայն տարածում ունեցող վիդեոհոսթինգը, իր <<հարկի>> տակ է հավաքել երկրագնդի բոլոր անկյուններից ամենահետաքրքիր հոլովակները, տեսանյութերը: Լինելով ազատ հարթակ՝ այն թույլ է տալիս ներբեռնել տեսանյութեր և դրանք դարձնել տեսանելի համայն մարդկության համար: Եվ հենց Youtube-ի միջոցով են շատ-շատերը հասել հաջողության և հայտնիության: Այստեղ օգտատերը մեծ սիրով տեղադրում են նաև իրենց հարսանեկան հոլովակները՝ ցանկանալով բոլորի հետ կիսել իրենց երջանկությունը: Wedding.am-ը իր ընթերցողների համար մեկտեղել է Youtube-ում բոլոր տարիներին ամենաշատը դիտված հարսանեկան տեսանյութերը:

10. 253,760 դիտումով <<Հրանտոյի հարսանիք>> վերտառությամբ հարսանեկան տեսանյութն է

9. 328,713 դիտումով երգիչ Անդրեի քրոջ և պրոդյուսերի՝ Անուշի հարսանիքն է

8. 330,475 դիտումով դերասաններ Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի հարսանիքն է

7. 332,010 դիտումով, ինչպես օգտատերերն են բնութագրել, իսկական հայկական հարսանիք է

Ամբողջական

6. 335,969 դիտումով հայկական ինքնատիպ հարսանիք է

5. 463,881 դիտումով <<բրաբուսառատ>> հայկական հարսանիք է 

4. 634.377 դիտումով գործարար Գագիկ Ծառուկյանի ավագ դստեր՝  Ռոզա Ծառուկյանի  ներկայումս Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի <<արքայական>> հարսանիք տիտղոսը ստացած հարսանիքի տեսագրություններից 4-րդ մասն է: Այս հարսանիքի հոլովակներից մեր հիթ-շքերթում ներկայացված է միայն մեկ մասը:

3. 633,365 դիտումով Արգամ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Էմմա Աբրահամյանի շքեղ հարսանիքն է 

2-րդ պատվավոր հորիզոնականում հայկական գեղեցիկ հարսանիք է՝ Սուրենի և Անահիտ (5 տարի, 860,810 դիտում) 

1.Ինչպես և սպասելի էր, Youtube-ում, բացի այն, որ ամենից շատ փնտրել են <<Sirusho, harsaniq>> բառակապակցությունը, այլև ամենաշատ դիտում ունեցող հայկական հարսանիքն է՝ 5 տարվա ընթացքում 1,521,525 դիտում:

Հ. Գ. Կրկնություններից խուսափելու նպատակով՝ հորիզոնականներում չեն ներառվել նույն անձանց վերաբերող տարբեր տեսանյութերը, ինչպես նաև չեն ներառվել երգիչների հարսանեկան տեսահոլովակները:

Հ. Հ. Գ. Հիթ-շքերթը կազմվել է միայն Հայաստանում անցկացված հայկական հարսանիքների հիման վրա, սակայն Wedding.am-ը խոստանում է ներկայացնել նաև սփյուռքահայերի՝ ամենից շատ դիտված հարսանիքները:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին