▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս օդաչուներին մենք ենք սպանել. թուրք ազգայնական

Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռմբակոծի օդաչուներին պարաշյուտով իջնելու ժամանակ մենք են սպանել։ Այս մասին  հպարտորեն հայտարարել է իրեն թուրքմենական ջոկատի փոխհրամանատար ներկայացրած Ալփարսլան Չելիքը։

Թուրք լրագրողների հետ զրույցի ժամանակ Ալփարսլան Չելիքը իրեն ներկայացրել է որպես թուրքմեն՝ պատմելով, որ իրենց ռմբակոծելուց հետո ռուսական ռմբակոծիչը ցանկացել է հետ վերադառնալ, սակայն խախտելով Թուրքիայի սահմանը՝ խոցվել է թուրքական կործանիչների կողմից։

Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ Ալփարսլան Չելիքը ստել է, նա թուրքմեն չէ, այլ թուրք է,ով  ապրում է Թուրքիայի Էլազըղ նահանգում եւ «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ է։

 

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանին երեկ կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին