▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակարանը, որտեղ հանցավոր խմբակցություն է հայտնաբերվել, վարձակալությամբ է տրվել բրոկերի միջոցով

168.am-ը գրում է. Նորք-Մարաշ փողոցի տան տերը, որտեղ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, բնակարանը վարձակալության է հանձնել բրոկերի միջոցով: Այս մասին ասաց տանտիրոջ քույրը՝ ասաց, որ այժմ չեն կարողանում գտնել բրոկերին: Նրա խոսքով՝ քրոջ մոտ է եղել տանը բնակվողներից մեկի անձնագրի պատճենը, նա Նուբարաշենի գրանցում է ունեցել, կին է:

Նա պատմեց, որ քույրը երեք երեխա ունի. զույգ տղաները ծառայում են բանակում: Նրա խոսքով՝ քրոջ ամուսինը 52 տարեկանում մահացել է, քանի որ տունը գրավադրված է եղել, այն վարձակալությամբ է տվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին