▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ն ներկայացրել է իր թշնամի երկրների ցանկը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հերթական տեսանյութը, որում ներկայացրել է այն երկրները, որոնցում պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել, քանի որ դրանք ԻՊ-ի թշնամիներն են: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Այդ երկրների ցանկում ներառվել են Ուկրաինան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան, Շվեյցարիան և Մալթան:

Ահաբեկչական կազմակերպությունն ընդհանուր իր թշնամին է նշել 60 երկիր, գրում է բրիտանական The Mirror-ը։

« Որքան շատ լինեք, այնքան ուժեղ կլինի մեր հավատը: Մենք հաշվում ենք ձեր դրոշները: Մեր մարգարեն ասել է, որ երբ դրանց թիվը հասնի 80-ի, կբռնկվի պատերազմի կրակը, եւ դուք կայրվեք մահվան բլուրների վրա»,- ասված է տեսաուղերձում:

Տեսանյութում նաեւ առանձին հատված կա՝ ուղղված Ամերիկային՝ կոչ անելով խոստովանել, որ Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմները թուլացրել են բանակը:

«Ամերիկա՛, դու պնդում ես, թե պատմության մեջ լավագույն բանակն ունես: Դու կարող ես բազմաթիվ զորք եւ զենք ունենալ, սակայն քո զինվորներին չի բավականացնում կամքն ու վճռականությունը: Աֆղանստանում եւ Իրաքում նրանց ստացած վերքերը դեռ չեն լավացել»,- ասված է ուղերձի մեջ:

 Տեսանյութը հայտնվել է համացանցում 4 լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և թուրքերեն: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին