▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուշկինի դպրոցում «զոն նայող» աշակերտը հաշվեհարդար է տեսնում իրեն նկատողություն արած երեխայի հետ

Hraparak.am-ը գրում է. Մինչ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը զվարճանում է կիսալուրջ հաղորդումներ վարելով, մեր կրթական համակարգում անընդունելի միջադեպեր են տեղի ունենում: Մեր  տրամարդության տակ է հայտնվել մի տեսանյութ, որն արված է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում: 

Տեսանյութում խմբակային ծեծի ենթարկվողը սիրիահայ երեխա է: Իսկ խմբակային սադիզմի կազմակերպիչը 8-րդ դասարանցի մի տղա է, ում անունը չենք հրապարակում։ Դեռ մանկահասակ տարիքում գտնվող այս տղան կիսագողական բարքերի կրող է, և մեր տեղեկություններով, Ս.-ն առաջին անգամ չէ, որ նման կռիվներ է հրահրում, բայց նրան չեն պատժում: Ըստ մեր տեղեկությունների՝ սիրիահայ դպրոցականն այդ օրը դասամիջոցին հերթապահություն անելիս է եղել, Ս-ն լույսը միացրել, անջատել է, հերթապահը նրան նկատողություն է արել: Տղան էլ, թե՝ «բա դու ով ես, որ նկատողություն ես անում ինձ» և  բոլորին հավաքել է ու բերել երեխայի վրա:

Երկու աշակերտներ փորձել են բաժանել կռվողներին, սակայն հայտնվել են նրանց մեջ: Մեր աղբյուրը հայտնում է, որ դպրոցի տնօրինությունն ամեն ինչ անում է, որ այս պատմությունը ջրի երես դուրս չգա: Hraparak.am-ը փորձեց Պուշկինի դպրոցի տնօրենից մեկնաբանություն վերցնել այս դեպքի կապակցությամբ:

Տնօրեն Նատալյա Ստեփանյանը պնդեց, թե ինքը տեղյակ չէ, որ իր ղեկավարած դպրոցում նման դեպք է տեղի ունեցել. «Ես տեղյակ չեմ նման որևէ միջադեպից, սիրիահա՞յ… չգիտեմ, ես տեղյակ չեմ»: Տիկին Ստեփանյան, Ձեր դպրոցում այդպիսի մեծ ծեծկռտուք է տեղի ունենում, իսկ դուք այդ մասին տեղյակ չե՞ք, հնարավո՞ր է այդպիսի բան.

«Գիտեք ինչ, վիճաբանություն յուրաքանչյուր դպրոցում տղաների միջև լինում է, բայց որ սիրահայ երեխա է մեզ մոտ ծեծվել, նման միջադեպ… ես տեղյակ չեմ»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին