▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուհի չդառնալու 5 պատճառ

Դժբախտաբար, այսօր շատ կանայք են համաձայնում ստանձնել սիրուհու դերը։ Նրանք չեն գիտակցում իրենց գործողությունների հետեւանքները։ Իրենց քայլը շատերը բացատրում են հետեւյալ կերպ.
Մենք սիրում ենք իրար
Տղամարդը, ով սիրում է ինձ, չի կարող թողնել իր երեխաներին
Այդ հարաբերությունները ժամանակավոր են եւ իմ սիրած տղամարդը բաժանվելու է իր կնոջից
Այդ հարաբերությունները միայն սեռական հաճույքի համար են…
Իրականում նրանք չեն էլ գիտակցում, թե ինչ հետեւանքներ են իրենց սպասում։
Եկեք փորձենք գլուխ հանել իրավիճակից, չէ ՞ որ նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած կին։

Ներկայացնում ենք մի քանի պատճառ, թե ինչու պետք է խուսափել սիրուհի դառնալուց։

№1 Միայնություն
Հաճախ կանայք, ովքեր ընտրում են սիրուհու դերը, մտածում են. «Ես նրա հետ կլինեմ այնքան ժամանակ, մինչեւ կհանդիպեմ իմ միակին», սակայն կնոջ էներգետիկան այնպիսին է, որ քանի դեռ իր ճանապարհին կա մի տղամարդ, ում նա իրենն է համարում, նա չի կարող դեպի իրեն ձգել մեկ ուրիշին։

Նա կարող է անգամ քայլեր ձեռնարկել իր անձնականը դասավորելու եւ ընտանիք կազմելու ուղղությամբ, սակայն դա չի ստացվի, քանի որ մյուս տղամարդիկ իրեն այն չեն թվա, նրան ոչ ոք չի գրավի, եւ դա հասկանալի է, քանի որ մտովի նա ամուսնացած է։

№ 2 Սնուցման աղբյուր
Քանի դեռ կինը հարաբերություններ ունի ամուսնացած տղամարդու հետ, նա հանդիսանում է այդ տղամարդու սնուցման աղբյուրը։ Մեծ մասամբ տղամարդիկ սիրուհի են ունենում մի պարզ պատճառով. նրանց կանայք բավարար չափով էներգիա չեն տալիս, որպեսզի իրենք ինքնահաստատվեն ու կայանան։
Այդ դեպքում տղամարդը կամ սկսում է թուլանալ, կյանքում առաջընթաց չունենալ կամ իր սնուցման համապատասխան էներգիա ստանալ մեկ այլ կնոջից, ով սեքսուալ հարաբերությունների միջոցով կարող է սնուցել իրեն։ Երբ սիրուհիները իմանում են, որ հանդիսանում են տղամարդու էներգիայի սնուցման աղբյուր, դա ընդունում են որպես գովեստ։ «Այո, նրա կինը դա իրեն չի տալիս, ես իրեն սիրում եմ եւ դեմ չեմ իմ էներգիան տալուն»,-ասում են նրանք։ Սիրուհիները պարզապես չեն հասկանում, թե ինչ են խոսում։ Տղամարդուն էներգիա հաղորդելուց բացի, նրանք այդ էներգիան տալիս են նաեւ նրա կնոջն ուն երեխաներին։ Չէ՞ որ տղամարդն իր էներգիան փոխանցում է ընտանիք։ Մտածեք, արդյո՞ք ցանկանում եք էներգիայի աղբյուր դառնալ սիրեկանի ու նրա ընտանիքի անդամների համար։
Սեռական հարաբերությունների ժամանակ տղամարդուն տված էներգիայի դիմաց կինն իրավունք ունի տղամարդուց պահանջել ֆինանսական անկախություն, բավարար չափով ուշադրություն, երեխաներ եւ իհարկե կարգավիճակ։ Սակայն սիրուհու հետ հարաբերություններում դա տեղի չի ունենում։

№3 Տղամարդու կնոջ անեծքները
Երբ սիրեկանի կինն իմանում է սիրուհու գոյության մասին, նա հազարավոր անեծքներ է հղում նրան, որոնք հետագայում հետք են թողնում սիրուհու կյանքի վրա։ Մտածեք, արդյո՞ք արժե անեծքների տարափի տակ ապրել։

№4 Միշտ համար երկրորդի դերում
Կանայք, ովքեր գիտակցաբար են ընտրում սիրուհու դերը, ունենում են ցածր ինքնագնահատական, քանի որ իրեն սիրող կինը երբեք չէր ընտրի համար երկրորդի դերը, եթե անգամ սիրեր, տղամարդու առջեւ կդներ իր պայմանները։
Գուցե արժե՞ սպասել նրան, որ ոչ թե դառնաք սիրած տղամարդու ժամանակավոր երջանկությունը, այլ սիրեք սեփակա անձը, ունենաք բարձր ինքնագնահատական եւ դառնաք արժանավոր տղամարդու միակ երջանկությունը։

№5 Ապագա երեխաներ
Երբեմն կանայք ասում են, որ իրենց այդ հարաբերությունները պետք են միայն սեքսուալ բավարարվածության համար, սակայն տարիներ անց կինը միեւնույնն է սկսում է մտածել երեխաներ ունենալու մասին եւ ցանկացած կին ցանկանում է, որ իր երեխան լինի առողջ, երջանիկ եւ ունենա լիարժեք ընտանիք, իսկ սիրուհու կարգավիճակում գտնվող կանայք չեն կարող դա ապահովել իրենց երեխաների համար։

Աղբյուրը` Wnews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին