▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ի ֆիլմի պես էժանագին ու կիկսերով ֆիլմ կարող էր նկարել միայն 1-ին կուրսի ծույլիկ ուսանողը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ԱԱԾ-ի հեղինակած այս նոր սերիալն իր հիմարությամբ գերազանցեց նույնիսկ Արմենիայի սերիալներին: Այսպիսի էժանագին ու կիկսերով ֆիլմ կարող էր նկարել միայն ռեժիսուրայի ֆակուլտետի 1-ին կուրսի ծույլիկ ուսանողը: Գոնե մի երկու կոպեկ ավել ծախսեիք՝ մի լավ սցենարիստ վարձեիք: Աչքի են ընկնում միանգամից մի քանի կիկսեր, և դա դեռ ոչ պրոֆեսիոնալ վերլուծության դեպքում՝

1 Ինչու՞ աղմուկով կոտրել դարպասը, երբ պարիսպն ընդհամենը 1,5 մետր է:

2 Ինչու՞ էին բոլոր անդամները գտնվում այդ տանը, այդ ժամին, երբ մեծ մասը Երևանաբնակ էին:

3 Ինչու՞ էին փամփուշտները փամփշտակալում, եթե ոչ մի դիմադրություն չկար:

4 Տվյալ տունը առնվազն մի քանի ամիս պետք է անհասանելի լիներ բոլորի համար, այնինչ մի քանի ժամ հետո դարձավ  «հանդիսությունների սրահ»:

5 Մի՞թե այդ հզոր տղերքից ոչ ոք նույնիսկ այնքան չդիմադրեց, որ գոնե մեկի դեմքին արյուն կամ այտուց չհայտնվեր:

6 Նման գործողությունները կատարվում են խիստ գաղտնի պայմաններում՝ հնարավոր հանցակիցներին բաց չթողնելու նպատակով: Այս դեպքում ամենը ոչ միայն գաղտնի չէր, այլև ազատ ցուցադրեցին ձերբակալվածների դեմքերը:

7 Զենքով լի տունը վարձակալվել էր ընդամենը մեկ ամսով և ազատելուն մնացել էր 2 օր: Փաստորեն ամիսը մեկ այս մարդիկ ամբողջ զինանոցը բարձում են բեռնատարը և տեղափոխում աչքի առաջ գտնվող մեկ այլ տուն , երբ նման դեպքերում հանցագործները խուլ վայրերում են թաքստոցներ ստեղծում:

8 Ինչու շեշտվեցին ազատամարտիկներ, սփյուռքահայեր, ընդդիմություն ևտեռորիզմ բառերը: Եվ այս ամենը համընկավ գալիք հանրաքվեի և ժողովրդական համատարած դժգոհությունների հետ:

9 Եվ, ամենակարևորը, Սերժ Սարգսյանի անհամաչափ ուշադրությունը այս առիթով դրեց մի մեծ վերջակետ այս ՇՈՈՒԻ վրա:

Սամս Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին