▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը ծիծաղելի կերպով է փորձում հերքել այն, ինչն ակնհայտ է. Սերժ Թանկյան

 

Հանրահայտ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ռուսական Սու-24 ռազմական օդանավի խոցման պատճառով ռուս-թուրքական հարաբերություներում առաջացած ճգնաժամին։

Աշխարհահռչակ երաժիշտը մասնավորապես անդրադարձել է Al Jazeera կայքի հրապարակած այն նյութին, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակադարձում է պաշտոնական Մոսկվայի հնչեցրած մեղադրանքին ու պնդում, թե իբր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ոչ թե իրենք, այլ Սիրիայի իշխանություններն են հովանավորում։ 

Թանկյանի բնորոշմամբ` Էրդողանն անչափ պաթետիկ ու ծիծաղելի կերպով է փորձում հերքել այն, ինչն ակնհայտ փաստ է։

Այնուհետև երաժիշտը հրապարակել է հեգնական բնույթի մի գրառում` իբր Էրդողանի անունից, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Իմ որդի Բիլալը ներգրավված չէ ԻՊ-ի հետ նավթի ապօրինի վաճառքի հարցերում: ԻՊ-ի հրամանատարները չեն սրճում Ստամբուլի սրճարաններում ու բուժում չեն ստանում մեր հիվանդանոցներում, և ոչ էլ մեր զինվորականները նրանց մահացու վտանգավոր զինամթերքներ են մատակարարում: Իրականում մենք չենք կարող ասել նրանց և մեր ժողովրդի միջև եղած տարբերությունը` բացառությամբ, իհարկե, միայն քրդերի ու հայերի։ Սուլթան Էրդողան»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը կործանել է ռուսական Սու-24 ռազմական օդանավը` պնդելով, որ այն հատել է թուրքական սահմանը։ Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված ռազմական օդանավի հետ կապված  միջադեպը համարել է Էրդողանի կողմից «հարված թիկունքից»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին