▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատժել ոչ թե թուրք ժողովրդին, այլ իշխող կուսակցությանը. թուրք մարզիկի խնդրանքը Պուտինին

Թուրք մարզիկներից Նասուհ Մահրուքին Twitter միկրոբլոգի իր էջում ռուս-թուրքական ճգնաժամի վերաբերյալ մի գրառում է կատարել, որը ըստ «Milliyet» թերթի մեծ աղմուկ է բարձրացրել սոցցացնում:

Մահրուքին գրել է. «Մի խնդրանք ունեմ Պուտինին: Այդ հարձակման գինը թող վճարի ոչ թե Թուրքիան կամ թուրք ժողովուրդը, այլ՝ դա պլանավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը»:

Միջանկյալ նշենք, որ վերոհիշյալ կուսակցության ղեկավարը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն է:

Մարզիկի այս գրառումը բուռն արձագանք է առաջացրել թուրք օգտատերերի շրջանում և թեժ քննարկումների տեղիք տվել:

Աղբյուրը` ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին