▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը գնել է լրացուցիչ 35 Ջակուզի ԴԱՀԿ ծառայության համար

ArmComedy-ն գրում է. Կառավարությունը վստահեցնում է, որ ջակուզիները հատկացվում են միայն ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված և կծառայեն ոչ թե անհատների այլ պետական հիմնարկին: Ով էլ հետագայում զբաղեցնի տվյալ պաշտոնը կօգտվի այդ հնարավորությունից:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը բացատրել է, որ Ջակուզիները ձեռք են բերվել մրցակցային եղանակով և ողջամիտ գներով. «ԴԱՀԿ-ի ջակուզիների ձեռքբերման գործընթացը եղել է կատարելապես թափանցիկ և մրցակցային: Ստուգեք գնային առաջարկները և համոզվեք, որ ԴԱՀԿ-ում ամենամրցակցային ջակուզիներն են»:

«Մենք չենք կարող այս պայմաններում մեզ շռայլություններ թույլ տալ», – բացատրում է ֆինանսների նախարարը, – «եթե անգամ մեկ լումա ավել վճարվեր ջակուզիների համար, մենք դա թույլ չէինք տա: Իրականում ԴԱՀԿ-ը պահանջել էր 135 ջակուզի, բայց մենք ասեցին մեր հստակ և հաստատակամ ՈՉ-ը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին