▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրը վաճառել է երեխային Facebook-ի միջոցով

Բոլիվիայում իրավապահները ձերբակալել են 32-ամյա մի կնոջ, ով վաճառել է իր երեխային: Կինը Facebook սոցիալական ցանցի միջոցով վաճառել է 1.5 ամսական իր երեխային` փոքրիկից հրաժարվելով 250 դոլարի դիմաց:

Պարզվել է, որ կինը զբաղվում է մարմնավաճառությամբ, և չիմանալով, թե ով է երեխայի հայրը՝ ոևոշել է ազատվել նրանից: Հետագայում կինը խոստովանել է նաև, որ այդ պահին փողի կարիք է ունեցել:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, նորածնին սոցցանցի միջոցով գնել է 18-ամյա մի աղջիկ, ով փորձել է նախկին սիրեցյալին հետ բերել` խաբելով, թե նրանից երեխան է ունեցել։ Տղամարդն այս մասին հայտնել է ոստիկանությանը, ինչից հետո բացահայտվել է ողջ ճշմարտությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին