▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ պաշտոնյաների ամենահարուստ կանայք

Wnews.am-ը գրում է.

Հայտնի է, որ շատ ու շատ պաշտոնյաներ իրենց ունեցվածքի առյուծի մասնաբաժինը գրանցում են  կանանց անունով։ Ստացվում է այնպես, որ կանայք ամուսիններից հարուստ են։ Wnews.am-ը ներկայացնում է հայ պաշտոնյաների ամենահարուստ երեք կանանց, որոնց հայտարարագրերում նշված եկամուտները հասնում են միլիոնների։

 

Samvel_Akeksanyan_11-11-2

Իր միլիոններով աչքի է ընկնում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը։ Շողերինա Մկտչյանն այս տարվա իր հայտարարագրում նշել է, որ ունի1 մլն 218 հազար դրամին համարժեք հողամաս, նրա դրամական միջոցները կազմում են 8 մլն 825 հազար դրամ եւ 8 մլն 500 հազար դոլար։  Շողերինա Մկրտչյանի տարեկան եկամուտը կազմում է 402 մլն 14 հազար դրամ։

բեգ

Իր հայտարարագրած ունեցվածքով առաջին տեղում է Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կինը։ Նունե Նիկոլյանի այս տարվա ներկայացրած հայտարարագրում նշված է, որ նա ունի 500մլն դրամ արժողությամբ բնակելի տուն, 27 մլն 870 հազար դրամ արժողությամն հողամաս։Նրա դրամական միջոցները կազմում են 30 մլն դրամ եւ 3 մլն 86 հազար դոլար։

Բեգլարյանի կնոջ տարեկան եկամուտը կազմում է 20 մլն դրամ։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին