▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչ Քեշիշյանի ընտանիքը

Wnews.am-ը գրում է. Շարունակում ենք ներկայացնել հայ հայտնի մարդկանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի ընտանիքը։

Ռեժիսորի կինը Լուսինեն է։ Նրանք ունեն երկու որդի։

«Կյանքիս կարեւորագույն իրադարձությունը որդիներիս ծնունդն է եւ այն զգացողությունը, որ պատասխանատու ես նաեւ այլ մարդկանց կյանքի համար։ Ժամանակ է պետք, որ ընկալես, որ պատասխանատու ես ոչ միայն քո ու երկրորդ կեսիդ համար, այլ նաեւ զավակներիդ»,- ասում է ռեժիսորը։

Հրաչ Քեշիշյանի կինը նշում է, որ տանն աշխատանքից չեն խոսում։ «Պետք էլ չի, արդյունքը հետո տեսնում ենք»,- ասում է նա։

Լուսինեն նշում է, որ Հրաչ Քեշիշյանն իրեն գրավել է իր խելացիությամբ։

«Երկուսից երեք տարի պահանջվեց, որ ամուսնության որոշում կայացնեմ»,- ասում է Քեշիշյանի կինը, ով մինչ ամուսնությունն ապրել է Մոսկվայում։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին