▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ահաբեկիչների» տաք հետքերով. ծնողներն ու հարազատները վստահ են՝ ձերբակալվածներն անմեղ են

1in.am-ը գրում է. Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկություն տարածեց, որ Նորք-Մարաշ համայնքում վարձակալված տանը կալանավորվել են ահաբեկչության մեջ մեղադրվող խմբի 10 անդամներ: Թե հատկապես ում դեմ էին պատրաստվում ահաբեկչություն իրականացնել խմբի անդամները՝ մինչև հիմա պարզ չէ: Բայց պարզ է, որ այդ խմբի երեք անդամներ՝ Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը և Ավետիս Բարոյանը եղել են համագյուղացիներ և բնակվում են Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: Ավելին՝ 1972թ. ծնված Վաղինակ Ստեփանյանը և Ավետիս Բարոյանը եղել են համադասարանցիներ:

Խոսում ես այս մարդկանց ծնողների, հարազատներ ու համագյուղացիների հետ, ու մտածում ես, թե սրանցից ինչ ահաբեկիչ, աչքիդ առաջ կանգնում են խեղճ ու կրակ գյուղացի տղամարդիկ, ովքեր մինչև վերջերս ապրել են հող մշակելով, տաքսի քշելով ու ընդամենը մի քանի ամսում դարձել են ահաբեկիչ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին