▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ամենադաժան մարդասպան կանայք

Wnews.am-ը գրում է.

Սերիական մարդասպանները սովորաբար տղամարդիկ են լինում, ովքեր սպանում են սեքսուալ մոտիվներից դրդված: Սակայն պատմության մեջ կան ոչ պակաս դաժան մարդասպան կանայք, ովքեր սպանում են իրենց չստացված կյանքից չարացած լինելու պատճառով:

Wnews.am-ը ներկայացնում է աշխարհի ամենադաժան կին մարդասպաններին:  

Бэлла Соренсон Гинесс

Բելլա Սորենսոն Գինես. Սև այրի մականունով այս կինը խլել է  42 տղամարդու կյանք: Սպանություններից այս կինը հաճույք էր ստանում: Ամուսնու մահից հետո, որի մահվան մեջ կրկին նրան են մեղադրում, Բելլան սկսում է թերթերում հայտարարություններ տալ, թե ինքն այրի է և  ցանկանում է  ծանոթանալ հետաքրքիր տղամադու հետ: Նրա տուն էին գալիս  տղամարդիկ, ովքեր չէին էլ կասկածում, որ այս բավականին բարեհամբույր կինը սառնասիրտ մարդասպան է: Բելլայի տնից տղամարդիկ այլևս դուրս չէին գալիս: Նրան հաջողվում է սպանել և թաքցնել  42 տղամարդու: Որքան էլ տարօրինակ է, նրան մեղադրանք չեն առաջադրում՝ փաստե չունենալու պատճառով: Սակայն չարն ամեն դեպքում անպատիժ չի մնում, մի օր այս կինն անհետանում է, նրան հայտնաբերում են անտառում՝ գլխատած:  Джейн Топпан

Ջեյն Տոպան. Այս կինը բուժքույր էր: Նա ծնվել էր աղքատ ընտանիքում և ծնողները ստիպված նրան հանձնել էին մանկատուն: Այս կինը չարացած էր ողջ աշխարհի վրա և նրա միակ երազանքը հարստանալն էր: Ավարտելով բժշկական ուսումնարանը , Ջեյնը հիվանդանոցում ընդունվում է աշխատանքի, նրան հիվանդները միանգամից սիրում են և անվանում  «Ուրախ Ջեյն», իսկ նրա ուրախության պատճառն այն էր, որ նա որոշել էր սպանել բոլոր հարուստ մարդկանց: Ջեյնը խնամում էր հիմնականում հարուստ հիվանդներին և սպանում նրանց: Նրան ձերբակալել և դատապարտել են 11 ապացուցված սպանությունների համար, բայց դատարանում  «Ուրախ Ջեյն»-ը խոստովանել է, որ սպանել է  31 մարդու: Ջեյնին չեն դատապարտում, քանի որ նրան ուղարկում են հոգեբուժարան: Графиня Элизабет Батори

Կոմսուհի Էլիզաբեթ Բատորի.  Նա երազում էր մշտապես գեղեցիկ ու երիտասարդ մնալու մասին և տանել չէր կարողանում այդպիսի աղջիկներին: Նա, չարաշահելով իր բարձր դիրքը, իր դղյակն էր հրավիրում ամենագեղեցիկ աղջիկներին՝ աշխատանքի խոստումով և սպանում էր նրանց:  Ըստ լեգենդի՝ նրա զոհերի թիվը հասնում էր 30-650-ի: Երբ բացահայտվում են սպանությունները, նրա հարուստ բարեկամները հոգ են տանում, որ աղմկահարույց  դատ չլինի, նրան փակում են բանտում, որտեղ էլ երեք տարի անց՝ 54 տարեկանում նա մահանում է:  Розмари Уэст

Ռոզմարի Ուեստ.Միայն պաշտոնապես հաստատվել է, որ այս կինը սպանել է 10  մարդու: Նա  ուներ տասը երեխա և աշխատում էր մարմնավաճառ՝ սեփական տանը: Ռոզմարին իր տուն էր բերում երիտասարդ աղջիկների՝ խոստանալով աշխատանք և օթևան տալ ու սպանում էր նրանց: Նա անում էր դա առանձնակի դաժանությամբ, նրան հաճույք էր պատճառում ուրիշի տանջանքներին հետևելը:   Այս կնոջ զոհն է դառնում նաև սեփական դուստրը, ով փորձում է խանգարել մոր դաժանություններին: Նրան դատապարտում են ցմահ բանտարկության: Այս դատավարությունը քննող բոլոր դատավորներն ու իրավաբանները, դատավարությունից հետո հոգեբանների մոտ սեանսներ են անցնում, այս դաժան կնոջ պատմության բեռը թոթափելու համար:

Эйлин Вуорнос

Էյլին Վուորնոս. Փոքր տարիքում այս աղջիկը սեփական պապիկի կողմից ինցեստի զոհ է դառնում և մեծանում է տղամարդկանց հանդեպ ատելությամբ: 13 տարեկանում աղջիկը հղիանում է, իսկ 15-ում նույն  պապիկը նրան վռնդում է տնից: Էյլին ստիված է լինում ամուսնանալ 70-ամյա ծերունու հետ, որպեսզի ապրի նրա տանը: Բայց վերջինս վռնդում է նրան մեկ ամիս անց, քանի որ աղջիկն ըստ նրա շատ է ծախսում: 18 տարեկանից Էյլին սկսում է զբաղվել մարմնավաճառությամբ: Մի անգամ նա մարդ է սպանում՝ իր խոսքով ինքնապաշտպանության համար, որովհետև այդ մարդն ուզում էր բռնաբարել իրեն, հետո սպանությունը սկսում է նրան դուր գալ և Էյլին սպանում է ևս 6 մարդու: Այս կնոջ մասին նկարվել է ֆիլմ՝ «Հրեշ» անունով, գլխավոր դերում խաղում է Շարլիզ Թերոնը և արժանացել «Օսկար»,-ի, իսկ ինքը՝ Էյլին 2002 թ-ին  դատապարտվում է մահապատժի: Հոգեբանները նրա մասին ասում էին. Նա ատում էր մարդկանց:  Андреа Йейтс 

Անդրեա Յետս. Շիզոֆրենիա հիվանդության պատճառով այս կինը սպանում է իր 5 երեխաներին՝ խեղդելով նրանց բաղնիքում: Նա մեկ ժամվա ընթացքում խեղդում է իր բոլոր երեխաներին , նրանցից մեծը 7 տարեկան էր, փոքրը՝ 6 ամսեկան: Սպանությունից հետո կինը զանգահարում է 911 և իր ամուսնուն: Նա ասում է, որ երեխաներն իրեն խանգարում էին, որ ինքը չէր ուզում այդքան շատ երեխաներ ունենալ , իսկ ամուսինը ստիպում էր կրկին հղիանալ: Նրան մինչև կյանքի վերջ փակում են հոգեբուժարանում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին