▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղեցկուհիներ, որոնք տարիքի հետ կորցրել են գեղեցկությունը

Տարիքը քչերին է զարդարում, սակայն ավելի ցավալի է տեսնել, թե ինչպես է թառամում նրանց գեղեցկությունը, որոնց նախկինում համարել ենք գեղեցկության չափանիշ, գրում է Elle-ն:

Այս վարկանիշում հայտնվել են ճանաչված գեղեցկուհիներ, որոնք չեն կարողացել պահպանել նախկին գրավչությունը:

Եվ այսպես, այն աստղերի հակավարկանիշը, որոնք կորցրել են նախկին գրավչությունը:

Անաստասիա Վոլոչկովա

1990-ականներին ենթադրում էին, թե նա կարող է անգամ արիստոկրատ լինել իր նուրբ արտաքինի պատճառով, իսկ նա էլ աշխատում էր բարձր պահել «սպիտակ կարապի» իր իմիջը՝ խելքահան անելով այդ ժամանակների ամենահարուստ տղամարդկանց: Սակայն ժամանակի հետ նա Մեծ թատրոնի բալետապարուհուց վերածվեց սկանդալային պրիմայի:

Ծննդաբերությունից հետո նա կորցրեց նախկին տեսքը, սակայն չցանկացավ իրեն ադեկվատ գնահատել ու սկսեց ակտիվորեն մերկանալ՝ անսպասելի որոշելով, որ պետք է դառնա սեքս-խորհրդանիշ:

Նրա ինտելիգենտ, հրեշտականման արտաքինը իր տեղը զիջեց տարօրինակ պահվածքին:

Լարա Ֆլին Բոյլ

Արիստոկրատ գեղեցկուհի Լարա Ֆլին Բոյլը, որը մարմնավորեց Դոննային կուլտային «Թվին Պիքսում», միանգամից դարձավ Հոլիվուդի գլխավոր դերասանուհիներից մեկը: Նրան մեծ ապագա էր կանխատեսվում, առաջարկվում էին դերեր, տղամարդիկ խենթանում էին նրա համար: Սակայն ինչ-որ բան այնպես չստացվեց: Նախ՝ անհաջող դերեր, ապա՝ տղամարդիկ ու անհաջող պլաստիկ վիրահատություններ, ինչի հետևանքով նմանվեց մումիայի:

Այսօր 44-ամյա դերասանուհին քիչ է հիշեցնում տղամարդկանց երազանքի կնոջը:

Դոնաթելլա Վերսաչե

Versace կայսրության 59-ամյա տիրուհին արտաքինի հետ սիրում էր փորձարկումներ անել, ինչի հետևանքներն այսօր նրա դեմքին են: Նա էներգիայով լի շիկահերից վերածվել է պլաստիկ վիրահատությունների զոհի:

Լինդսի Լոհան

Դերասանուհու արտաքինի փոխակերպումները կարելի է համարել ոչ թե բյութի էվոլյուցիա, այլ դեգրադացիա: 28-ամյա աստղն իր տարիքից կրկնակի ավելի է երևում, ինչը նրա վարած կենսակերպի հետևանք է:

Մելանի Գրիֆիթ

Նա Հոլիվուդի սեքս-խորհրդանիշներից էր, ում ոտքերի մոտ էին հայտնվում ամենագեղեցիկ տղամարդիկ: Ինչ-որ պահի նա տարվեց պլաստիկ վիրահատություններով, որոնք ալկոհոլի ու թմրանյութի հետ միասին ավելի ակնհայտ դարձրին տարիքային փոփոխությունները:

Մեգ Ռայան

Մեգ Ռայանը իր փառքի գագաթին Ամերիկայի սիրելիներից էր՝ կանացիության մարմնացում: Նրա մասնակցությամբ ֆիլմերը 90-ականներին հաջողված էին: 2000-ականներին, սակայն, նա կատարեց վերին շրթունքի անհաջող պլաստիկ վիրահատություն, որը տարիքի հետ անճանաչելիորեն փոխեց դերասանուհու դեմքը: Դրան հետևեցին այլ փոփոխություններ, ինչի հետևանքով 53 տարեկանում նա վերջնականապես կորցրել է նախկին գրավչությունն ու ֆիլմերում նկարահանվելու պահաջարկը:

Աղբյուրը՝ Վերջին Բլոգ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին