▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որն է հայ հայտնիների կարդացած վերջին գիրքը

Wnews.am-ը գրում է.

«Կարդալը նորաձև է».  այս արտահայտությունը  շատ տարածված է՝ որպես ընթերցանության պրոպագանդա, բայց մեր կարծիքով կարդալը միշտ էլ նորաձեւ է եղել և  երբեք էլ դուրս չի գա նորաձևությունից: Կարդալը յուրաքանչյուր մարդու անձնական որոշումն է, այլ ոչ նորաձևության թելադրանք՝ սեփական մտահորիզոնը լայնացնելու, աշխարհին նոր տեսանկյունից նայելու, ինքն իրեն ճանաչելու, զարգանալու և այլ նպատակների համար:

Wnews.am-ը փորձեց  պարզել, թե որն է հայ հայտնիների կարդացած վերջին գիրքը և ինչ են նրանք խորհուրդ տալիս կարդալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսինե Բադալյան-հաղորդավարուհի. Վերջին գիրքը, որից տպավորվել էի և մեծագույն հաճույքով ընթերցեցի Լոուրեն Օլիվերի «Դելիրիում» պատմվածքն էր, իսկ ես  արդեն երկար ժամանակ է բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ Հակոբ Խաչիկյանի «Ամառ առանց Այգաբացի» գիրքը, որը երբևէ իմ կարդացած լավագույն ու ազդեցիկ գիրքն էր , որը նույնիսկ ամեն օր ամեն էջը հեռախոսով նկարում և տեղադրում էի ֆեյսբուքյան էջիս և բազմաթիվ կամավորներ, որ տպավորվեցին, էջ առ էջ ստեղնաշարով հավաքում ու օն-լայն գիրք էին դարձնում , իսկ հիմա արդեն օն-լայն կարդալու հնարավորություն էլ կա, հատկապես այսպիսի պայմաններում , երբ բոլորն ուզում են իմանալ հայ-թուրքական կոնֆլիկտի մասին մանրամասն հետաքրքիր տեղեկություններ՝ համեմված անչափ գեղեցիկ սիրո պատմությամբ , լավագույն տարբերակն է այս գիրքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նարեկ Բավեյան- երգիչ, դերասան. Կարդացածս վերջին գիրքը  Բուլգակովի «Սպիտակ գվարդիա» -ն է եղել, բայց դա խորհուրդ չեմ տա, ինքս էլ չգիտեմ ինչի էի կարդում դա, ուղղակի ձեռքիս տակ ընկավ կարդացի: Խորհուրդ կտամ Դեն Բրաունի վերջին երկու գրքերը ՝«Ինֆերնո»ն և «Կորցրած սիմվոլ» -ը, շատ հետաքրքիր են:  

Ֆաինա Հարությունյան. դիզայներ. Ես սովորաբար միաժամանակ մի քանի գիրք եմ կարդում: Հիմա Դովլաթով եմ կարդում և Աբգարյան Նարինե: Ի դեպ, հենց Նարինեի գիրքն էլ խորհուրդ եմ տալիս կարդալ՝ շատ հեշտ և զվարճալի է ընթերցելը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տաթև Հովակիմյան. դերասանուհի. Վերջին գիրքս վերընթերցում է եղել, ես իրոք չեմ ունենում վերջին գրքեր , անդադար ունեմ գիրք ձեռքումս, հիմա վերընթերցում եմ Ստանիսլավսկի «Իմ կյանքը Արվեստում»։Իսկ խորհուրդ կտամ կարդալ Գյոթե «Ֆաուստ», հիմա այս պահին դա զգացի, որ ասեմ։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին