▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկական ուղեղային կաթված ունեցող 22-ամյա Սաթենիկն օգնության կարիք ունի

 

Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակչուհի, 22-ամյա Սաթենիկ Մարգարյանը տառապում է ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված) հիվանդությամբ:

Սաթենիկի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է 7-8 ամսականում: Թե որն է պատճառը, հարազատները հստակ չգիտեն:

«Սաթենիկը 7 ամսականում է ծնվել, բժիշկն էլ իրավունք չուներ ինձ ցավազրկող տալու, որովհետեւ ինձ մոտ ծննդաբերական ցավեր էին սկսվել, իսկ բժիշկները դա չէին հասկացել: Բացի դրանից էլ երեխայիս պատվաստում էին արել, որը նույնպես չէր կարելի: Կարծում ենք՝ դրանք են պատճառ եղել կաթվածի»,-պատմում է Սաթենիկի մայրը՝ տիկին Աննան:

22-ամյա աղջնակն ինքնուրույն քայլել չի կարողանում, միայն երկու վիրահատությունից հետո է կարողացել բռնված տեղաշարժվել: Սաթենիկին օգնելու համար ‹‹ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ›› ԲԲԸ ‹‹ԱՐԱՐԱՏ›› մասնաճյուղում բացվել է հաշվեհամար:

AMD հ/հ 163328067422

USD հ/հ 163328067430

EUR հ/հ 163328067448

RUR հ/հ 163328067455

Սաթենիկ Մարգարյանին կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 094397923:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին